Լևոն Տեր-Պետրոսյանը վիրահատության է ենթարկվել

Այսօր, մայիսի 6-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վիրահատության է ենթարկվել և օրերս դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ առաջին նախագահի մամլո խոսնակ Արման Մուսինյանը:
Մխիթարյանը հայտնվել է «Բարսելոնայի» հրապարակած խաղային պաստառին

«Բարսելոնան» սոցցանցերում հրապարակել է Միլանի «Ինտերի» դեմ կայանալիք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպմանը նվիրված պաշտոնական խաղային պաստառ։ Պաստառում պատկերված է նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, միլանյան գրանդի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 6-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։
Շատ կարևոր հաղթանակ Գյումրիում. «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ

Առավոտյան մեր կողմից լայնորեն բարձրացված հարցը ունեցավ հանգուցալուծում. տարածքային ընտրական հանձնաժողովը ավագանու անդամի մանդատը հանձնեց «Մեր քաղաքը» դաշինքի հաջորդ համարին՝ Նարեկին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը: «Դրանից առաջ «Մեր քաղաքը» խմբակցության արդեն նախկին ավագանու հրաժարականի փաստը օրենքի կոպիտ խախտմամբ տարածքային ընտրական հանձնաժողովը հրաժարվում էր արձանագրել: Լրացել էին օրենքով սահմանված բոլոր […]
րեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին (Արտյոմ Հարությունով) քրեական ոստիկանները փողոցից բռնել ու ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են տեղափոխել

Այսօր՝ մայիսի 6-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված վարչության ծառայողները Երևանի փողոցներից մեկում բռնել և քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են տեղափոխել 5 քաղաքացու։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, գլխավոր վարչություն տեղափոխվածներից մեկը քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունովն է, ով ավելի շատ հայտնի է Արտյոմ Կանևսկոյ անունով։
Շիրակում ՌԴ քաղաքացին «ՈւԱԶ»-ով վրшերթի է ենթարկել 67-ամյա կնոջ. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ մայիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19։05-ի սահմաններում Գյումրի քաղաքից դեպի Ոսկեհասկ տանող ավտոճանապարհին ռուսական զորամասի «ՈւԱԶ» մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել Շիրակի մարզի բնակիչ 67-ամյա Թագուհի Փ․-ին։ Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Գյումրի» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական […]
Արտաշատ-Երևան ավտոճանապարհին բախվել է 4 մեքենա. կան տուժածներ

Մայիսի 6-ին, ժամը 14:06-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 28-րդ կմ-ին բախվել են «Opel», «Chevrolet», «Lexus» և «Opel Combo» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները փակել […]
Փաշինյանն այցելել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որը արդիականացվել է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների շրջանակում: Հայտնում են Կառավարությունից: Վարչապետն Առողջապահության նախարարի ուղեկցությամբ շրջել է կենտրոնով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին: Նշվել է, որ ՀԱՊԱԿ արդիականացումը ներառում է 6 մասնաշենքի հիմնանորոգում՝ այդ թվում՝ հոգեբուժական մասնաշենքեր, վարչական մասնաշենք, խոհանոցային մասնաշենք և այլն։ […]
Անտառտնտեսության տնօրենն ու անտառապետերն ապօրինի ծառահատումների թույլտվության դիմաց կաշառք են ստացել. 8 անձի, այդ թվում՝ կաշառք ստացած պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ Լոռու մարզում ապօրինի ծառահատումներ իրականացնելու դիմաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու բազմաթիվ դեպքեր։ Հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից: Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններից մեկի տնօրենը 2024 թվականի հունիսի 10-ից […]
Կառավարությունում քննարկվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման ընթացքի և ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի վերաբերյալ։ Հայտնում են Կառավարությունից: Քննարկմանը մասնակցել են ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչները, ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում ներգրավված պատասխանատու պաշտոնատար անձինք։ Խորհրդակցության ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը […]
«Կամուրջ» հանրային սննդի կետը գործում է օրենսդրության պահանջի կոպիտ խախտմամբ. կենթարկվի կրկնակի վարչական պատասխանատվության

Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ «Սերոբ» ՍՊԸ-ին պատկանող «Կամուրջ» հանրային սննդի օբյեկտում (Երևան, Տիգրան Մեծի պողոտա) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից իրականացված ստուգումը հաստատել էր. բողոքը հիմնավոր է, հանրային սննդի կետն աշխատում է սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումներով: Արդյունքում, Տեսչական մարմնի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ, «Կամուրջ» հանրային սննդի օբյեկի արտադրական գործունեությունը կասեցվել է: Սակայն, քաղաքացիները կրկին ահազանգել են, որ տվյալ հանրային սննդի օբյեկտը չի կասեցրել արտադրական […]
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարեցված են

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարեցվել են։ «Հիմք ընդունելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածով՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները համարել դադարած»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ:
Սերտիֆիկատով բնակարան ձեռք բերած Քաշաթաղի 90 ընտանիքի բանկն ասել է՝ վճարեք հիփոթեքը. կառավարությունը 1 տարի 9 ամիս է՝ չի վճարել, խնդրից տեղյակ են, քննարկում են

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի 90 ընտանիք բախվել է լուրջ խնդրի: Բերձորի՝ Ադրբեջանի կողմից օկուպացիայից հետո ընտանիքները դուրս էին եկել Արցախից, նրանց տրամադրվել էր բնակարանների սերտիֆիկատներ: Այս պահի դրությամբ, կառավարությունը տևական ժամանակ է` չի վճարում այդ բնակարանների համար նախատեսված գումարը, ընտանիքները կանգնած են փողոց մնալու շեմին: Tert.am-ի հետ զրույցում Աղավնոյի բնակիչ Աիդա Ավագյանը մանրամասներ է պատմել […]
Ապօրինի արդյունահանում՝ ձկնաբուծարան կառուցելու քողի տակ

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հերթական օպերատիվ տեղեկությունը ապօրինի արդյունահանման վերաբերյալ: Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Ըստ տեղեկության` սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն, Մասիս համայնքի ղեկավարի որոշմամբ մեկ այլ ընկերությանը տրված ձկնաբուծական ջրավազանի կառուցման շինթույլտվության քողի տակ, Զորակ գյուղում գտնվող չորս հեկտար հողամասում 2023 թվականի հուլիսից մինչ օրս առանց հատուկ […]
Անտրամաբանական որոշումներ են կայացվում, ինչպե՞ս մոնիթորինգի տակ վերցնենք. Սուքիասյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածուին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ԱԺ-ում ԲԴԽ անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ ԲԴԽ անդամի թեկնածու Անահիտ Աբրահամյանին մի շարք հարցեր ուղղեց՝ խնդրելով ներկայացնել, թե վերջինս դրանց լուծման համար ինչ գործիքակազմ է պատկերացնում: «Պետությունն ունի կառավարելու տրամաբանություն՝ ինչպես որ տնտեսական, քաղաքացիական, քրեական դատավարության հատվածում: Ուզում եմ մի քանի օրինակներ բերել, որը շատ է վնասում այդ […]
Շիրակի մարզպետարանի նախկին վարչության պետը կաշառք ստանալու համար դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

Հակակոռուպցիոն դատարանի դատավճռով՝ Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետ Հ.Կ.-ն դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման. նրա նկատմամբ նշանակվել է նաև լրացուցիչ պատիժ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկումը՝ 5 տարի ժամկետով: Այս մասին հայտնում են Դատախազությունից: Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2024 թվականի հունիսի 17-ին Շիրակի մարզպետի աշխատակազմի […]
Սառեցնենք այն վարկերը, որոնք խարդախների պատճառով են ստեղծվել. ԿԲ-ի առաջարկը բանկերին

ՀՀ կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին սառեցնել այն բոլոր վարկային պարտավորությունները, որոնք առաջացել են զեղծարարների պատճառով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նա անդրադարձավ վերջին շրջանում առավել ակտիվացած խնդրին, ըստ որի` զեղծարարները խարդախությամբ կարողանում են կորզել քաղաքացիների անձնական տվյալները և նրանց անունով ձևակերպել առցանց վարկեր։ Հիշեցնենք, որ […]
Ինդոնեզիայում առաջարկել են վազէկտոմիայի ենթարկել աղքատ տղամարդկանց

Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգի ղեկավարն առաջարկել է աղքատության դեմ պայքարի շրջանակում վազէկտոմիայի ենթարկել աղքատ տղամարդկանց: Նահանգապետ Դեդի Մուլյադին ասել է, որ սոցիալական օգնություն ստանալու համար աղքատ ինդոնեզացի տղամարդիկ պետք է պարտադիր վազէկտոմիայի ենթարկվեն, հայտնում է Jakarta Globe պորտալը։ Որպես բոնուս՝ վազէկտոմիային համաձայնող տղամարդկանց առաջարկում են 500 հազար ռուփիի դրամական պարգև՝ մոտ 30 դոլար։ Նահանգապետի առաջարկը […]
ԼՂ փախստականների միությունը դատապարտել է Համայն Ռուսիո պատրիարքի՝ Մեհրիբան Ալիևային պարգևատրելու քայլը

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը դատապարտել է Ադրբեջանի նախագահի կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի կողմից պարգևատրելու քայլը։ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 3-ին հանդիպել է Բաքու ժամանած Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանի առաջին փոխնախագահ, երկրի առաջին տիկին և Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևան։ Հանդիպումից հետո […]
Էթիկան և դուք իրարից նույնքան հեռու եք, որքան Գառնիկ Դանիելյանը և Մոնիկա Բելուչին. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Մենք այս նախագծին դեմ քվեարկեցինք, այն պատճառով այդ թվում, որ ինչպես որ ես նշեցի ելույթի ժամանակ, փաստացի ընդդիմությունն այս նախագիծը բերել էր ոչ թե էթիկայի հարցերով շահագրգռված լինելու համար, այլ բերել է, որ ՔՊ-ին վատ լինի, ոչ թե որ լրագրողի համար լավ լինի, այլ որ ՔՊ-ին վատ լինի: Այս մասին Աժ-ում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության […]
Շուրջ 15 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխվել է ՀՀ. 4 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԻԻՀ-ում գտնվող անձն առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 15 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխել է ՀՀ, որի մի մասը նախատեսված […]
Փրկարարները Երևանյան լճում հայտնաբերել են որոնվող Մայա Վորյատկինայի մարմինը

Այսօր՝ ժամը 14:15-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայողները Երևանյան լճում՝ լճի և գետի միացման հատվածում, հայտնաբերել են որոնվող 2012 թվականին ծնված Մայա Վորյատկինայի դին և դուրս բերել ափ։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Նշենք, որ երեխան Մանկական երկաթուղու տարածքում ընկել էր Հրազդան գետը:
Ի՞նչ է լինելու պետական ներդրումային ֆոնդի կառավարչի՝ ԱՆԻՖ-ի նախկին դուստր ընկերության ապագան. Hetq.am

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (առավել հայտնի է ԱՆԻՖ անունով) նախկին դուստր ընկերությունը՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն, որը շահույթ ստանալու նպատակով ստեղծված ընկերություն է, իր գործունեության 5 տարում միայն մեկ անգամ՝ 2022 թվականին է շահույթ ունեցել տարեկան կտրվածքով: Ընկերության կառավարած ֆոնդը մինչ օրս 17 մլն դոլար է ներդրել հայաստանյան ընկերություններում: Գրում է Հետքը: Կորոնավիրուսի […]
Հայաստանը կորցնում է դաշնակիցներ՝ Ադրբեջանը ձեռք է բերում

Մոտ ապագայում Բելառուսը համատեղ արտադրանք կունենա Ադրբեջանի ռազմաարդյունաբերական կորպուսի հետ։ Դրա մասին հայտնել է Պետական ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Դմիտրի Պանտուսը, որը Բաքվում է վարչապետ Ալեքսանդր Տուրչինի գլխավորած պատվիրակության կազմում: Հայաստանը կորցնում է դաշնակիցներ՝Ադրբեջանը ձեռք է բերում։ ՔՊ-ականների դիլետանտ, հակառուսական քաղաքականության արդյունքում ՀՀ-ն կորցնում է դաշնակիցների՝այդ թվում ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Բելառուսն ու ՀՀ-ն՝ՀԱՊԿ-ի անդամ են, սակայն ՔՊ-ականների […]
3-օրյա հրադադարի մասին Պուտինի նախաձեռնությունը շարունակում է արդիական մնալ. Կրեմլ

Մայիսին տոնական օրերին հրադադար հաստատելու վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը շարունակում է արդիական մնալ: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Սակայն եթե Կիևի ռեժիմի կողմից փոխադարձություն չլինի, ապա անհապաղ համարժեք պատասխան կտրվի»,- ասել է նա։ Պեսկովը հավելել է, որ Կրեմլը դեռ Կիևի իշխանություններից չի լսել հրադադարին միանալու պատրաստակամության մասին հայտարարություն:
Հարցվածների 37%-ը կարծում է՝ Փաշինյանին հեռացնելու արդյունավետ ճանապարհն արտահերթ ընտրություններն են

«Ըստ Ձեզ ո՞րն է Նիկոլ Փաշինյանի հեռացման առավել արդյունավետ ճանապարհը» Գելափի հարցմանը քաղաքացիների 36.4%-ը պատասխանել է, որ արտահերթ ընտրությունները։ 29.8%-ը նշել է, որ միակ ճանապարհը Փաշինյանի հրաժարականն է։ 10.1% -ը նշել է, որ Փաշինյանի հեռացման արդյունավետ ճանապարհը փողոցային ճնշումն է, իսկ 5%-ը՝ իմպիչմենտը։ 16.9%-ը հարցին ի պատասխան՝ նշել է, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է հեռանա։
37% հարցվածները կարծում են՝ ՀՀ-ն ԵՄ-ին անդամակցելու հեռանկարներ ունի, նույնքանն էլ կարծում է՝ չունի. Գելափ

Գելափի հարցմանը մասնակից քաղաքացիների 36,7 %-ը չի կարծում, որ «ՀՀ-ի Եվրոպական Միությանը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումից հետո Հայաստանը մոտ ապագայում ԵՄ-ին անդամակցելու հեռանկարներ ունի։ 24.6%-ը պատասխանել է, որ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության ապագա միանշանակ չի տեսնում, իսկ 12.1%-ն ասել է, որ ավելի շուտ չի տեսնում։ Հարցվածների 37,1 տոկոսը ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության ապագա տեսնում է։ […]
2025 թվականի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը Հայաստանում դանդաղել է. ԿԲ

ԿԲ խորհուրդն այսօրվա նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%: «2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը արագացել է՝ մարտին կազմելով 3.3%: Միաժամանակ, 12- ամսյա բնականոն գնաճը ևս որոշակի ավելացել է՝ դեռևս պահպանվելով թիրախից ցածր՝ 2.0% մակարդակում: 2025 թ․ երկրորդ եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի հետագա դանդաղման, իսկ ԱՄՆ-ում, զուգահեռաբար […]
Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցը շարունակվում է պղծվել. monument watch

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. 2025 թվականի ապրիլի 21-ին տարածված տեսանյութում կարելի է տեսնել, որ ադրբեջանցիները կրկին պղծել են օկուպացված Ստեփանակերտի հուշահամալիրի շիրմաքարերը (https://t.me/mountainsofkarabakh/2072?fbclid=IwY2xjawJ8gfxleHRuA2FlbQIxMABicmlkETB0U3I2cmdsMnZEdlpsTjFuAR6W3fJTDDg99I_0bVy4_ozvgDLRmMl7X1shlDK_pwX-EnWK3d1Z6s0gRMZ5xA_aem_ay52mkX4j_Z_vD4cDehTpg): Մասնավորապես միտումնավոր կերպով փորագրել, ջնջել են որոշ տապանաքարերի վրա պատկերված ազատամարտիկների դեմքերը՝ աչքերը, բերանը (նկ. 1): Որոշ տապանաքարեր էլ կոտրված են (նկ. 2): Նկատենք, որ Ստեփանակերտի հուշահամալիրը Արցախի ամբողջական […]
Բելառուսի վարչապետն այցելել է Արցախի տարածքներ

Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը, որը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, այցելել է օկուպացված Արցախի տարածքներ: Նա, մասնավորապես, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ այցելել է Վարանդա (Ֆիզուլի) քաղաք: Նախատեսվում է նաև այց Ակնայի (Աղդամ) արդյունաբերական պարկ։ Ավելի վաղ հաղորդվել է, որ Տուրչինովը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
ՔՊ-ն չի հանգստացել, չի հանդարտվել, չի մարսել Գյումրիում եղածը. Մարտուն Գրիգորյան

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում

Երևանում մայիսի 6-ի, 8-ի և 11-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-ին, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: Մարզերում մայիսի 6-ի և 8-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 10-11-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և […]
Ես կարող եմ վերլուծություն անել՝ ՔՊ-ն չի հանգստացել, չի հանդարտվել, չի մարսել Գյումրիում եղածը. Մարտուն Գրիգորյանը՝ ավագանու անդամի` մանդատից հրաժարվել-չհրաժարվելու մասին

«Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Բադալյանը դիմում էր գրել մանդատը վայր դնելու վերաբերյալ: Քննարկում ունեցել ենք մենք. Կարենը ներկայացրել է անձնական պատճառներ, այսինքն աշխատանքի անցնելու վերաբերյալ և խնդրել, որ մենք՝ որպես թիմ, ըմբռնումով մոտենանք, նորմալ ընկալենք իր քայլը, բավականին երկար ժամանակ ես խոսել եմ Կարենի հետ, բացատրել, նույնիսկ համոզել եմ, որ ընդհանւոր պայքար է, մանդատը […]