Շատ կարևոր հաղթանակ Գյումրիում. «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ

Առավոտյան մեր կողմից լայնորեն բարձրացված հարցը ունեցավ հանգուցալուծում. տարածքային ընտրական հանձնաժողովը ավագանու անդամի մանդատը հանձնեց «Մեր քաղաքը» դաշինքի հաջորդ համարին՝ Նարեկին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:

«Դրանից առաջ «Մեր քաղաքը» խմբակցության արդեն նախկին ավագանու հրաժարականի փաստը օրենքի կոպիտ խախտմամբ տարածքային ընտրական հանձնաժողովը հրաժարվում էր արձանագրել: Լրացել էին օրենքով սահմանված բոլոր հնարավոր ժամկետները:

Հնչեցին ամենատարբեր արդարացումները, «դե մենք իրավան չենք…» ոճի մեջ…

Շնորհակալ եմ և շնորհավորում եմ Գյումրիում մեր աշխատանքները լուսաբանող բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին (առանձնահատուկ՝ Վահե Մակարյանին, ավագանու անդամներին և թեմայի նկատմամբ ոչ անտարբեր բոլոր անձանց: Այսօրվա տեղական ժողովրդավարության փոքրիկ, բայց կարևոր հաղթանակը բոլորինս է:

Ասածս ուժի մեջ է. բոլորը պատասխան են տալու իրենց արածի և չարածի համար օրենքով սահմանված կարգով և խստությամբ»,-գրել է նա:

Բաբաջանյանի ու Խզմալյանի դեմքով այս իշխանություններն էին ակցիա անում. Սերգո Մուրադյան

Թուրքիայի կոշիկն են լիզում, Լավրովի դեմ գրանտներով ակցիա անում. հարցախույզ

Այդ աղբի պատճառով կորցրեցի ամեն ինչ՝ ընտանիք, տուն. ի՞նչ է պատմում թմրանյութ օգտագործողը