«Կամուրջ» հանրային սննդի կետը գործում է օրենսդրության պահանջի կոպիտ խախտմամբ. կենթարկվի կրկնակի վարչական պատասխանատվության

Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ «Սերոբ» ՍՊԸ-ին պատկանող «Կամուրջ» հանրային սննդի օբյեկտում (Երևան, Տիգրան Մեծի պողոտա) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից իրականացված ստուգումը հաստատել էր. բողոքը հիմնավոր է, հանրային սննդի կետն աշխատում է սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումներով:

Արդյունքում, Տեսչական մարմնի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ, «Կամուրջ» հանրային սննդի օբյեկի արտադրական գործունեությունը կասեցվել է:

Սակայն, քաղաքացիները կրկին ահազանգել են, որ տվյալ հանրային սննդի օբյեկտը չի կասեցրել արտադրական գործունեությունը, շարունակում է աշխատել, ավելին՝ չի վերացրել հայտնաբերված սանիտարահիգիենիկ խախտումները։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշման պահանջը չկատարելու՝ «Սերոբ» ՍՊԸ-ին պատկանող «Կամուրջ» հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը չդադարեցնելու պատճառով՝ օբյեկտում նորից իրականացվել է ստուգում, հստակեցվել է, որ հայտնաբերված խախտումները վերացնելու հանձնարարականը դեռ չի կատարվել:

Տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության։

Բաբաջանյանի ու Խզմալյանի դեմքով այս իշխանություններն էին ակցիա անում. Սերգո Մուրադյան

Թուրքիայի կոշիկն են լիզում, Լավրովի դեմ գրանտներով ակցիա անում. հարցախույզ

Այդ աղբի պատճառով կորցրեցի ամեն ինչ՝ ընտանիք, տուն. ի՞նչ է պատմում թմրանյութ օգտագործողը