Հայաստանը կորցնում է դաշնակիցներ՝ Ադրբեջանը ձեռք է բերում

Մոտ ապագայում Բելառուսը համատեղ արտադրանք կունենա Ադրբեջանի ռազմաարդյունաբերական կորպուսի հետ։ Դրա մասին հայտնել է Պետական ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Դմիտրի Պանտուսը, որը Բաքվում է վարչապետ Ալեքսանդր Տուրչինի գլխավորած պատվիրակության կազմում:

Հայաստանը կորցնում է դաշնակիցներ՝Ադրբեջանը ձեռք է բերում։ ՔՊ-ականների դիլետանտ, հակառուսական քաղաքականության արդյունքում ՀՀ-ն կորցնում է դաշնակիցների՝այդ թվում ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Բելառուսն ու ՀՀ-ն՝ՀԱՊԿ-ի անդամ են, սակայն ՔՊ-ականների քայլերի արդյունքում ՀՀ-ն այսօր սառեցրել է անդամակցությունն այդ ռազմական դաշինքին, իսկ ՀՀ-Բելառուս հարաբերությունները լարվել են։ Գործող իշխանություններն ու Բելառուսի ղեկավարն ունեն անձնական սրված հարաբերություններ։

Այդ ֆոնին Ադրբեջանը խորացնում է տնտեսական, քաղաքական և ռազմական կապերը Բելառուսի հետ։ Ադրբեջանն ու Բելառուսը համատեղ ռազմական արտադրանք են ստեղծելու և հասկանալի է, որ այդ զենքն ապագայում կարող է օգտագործվել ՀՀ-ի դեմ լայնածավալ պատերազմի դեպքում։

ՔՊ-ականների հակառուսական քաղաքականության արդյունքում ՀՀ-ն կորցնում է ռազմա-քաղաքական և տնտեսական դաշնակիցներ թե ՀԱՊԿ-ում, թե ԵԱՏՄ-ում, իսկ հայ-ռուսական կապերը՝Արևմուտքի հրահանգով թրքամետ խմբակի կողմից խաթարվում են։

ՀՀ-ում իշխանափոխության դեպքում միայն հայ-ռուսական կապերը նորից կբարձրանան ռազմավարական մակարդակի։

ՔՊ-ի քայլերի արդյունքում ՀՀ-ն էլ ավելի շատ է մեկուսանում Հարավային Կովկասում։ Վրաստանն ու Ադրբեջանը խորացնում են կապերը ՌԴ-ի հետ, իսկ ՔՊ-ականները ՀՀ-ն տանում են դեպի ԵՄ ու ՆԱՏՕ։

Անգամ Իրան-Ադրբեջան հարաբերություններն են խորանում՝այդ թվում տրանսպորտային ոլորտում, իսկ ՔՊ-ի օրոք Հայաստանը դեռ կյանքի չի կոչել Հյուսիս-Հարավ նախագիծը։

Ներքին և արտաքին բոլոր ճակատներում տապալված թուրք-ադրբեջանական լոբբիստները պետք է հեռացվեն՝հանուն հայրենիքի փրկության։

Սեդա Գևորգյան

Բաբաջանյանի ու Խզմալյանի դեմքով այս իշխանություններն էին ակցիա անում. Սերգո Մուրադյան

Թուրքիայի կոշիկն են լիզում, Լավրովի դեմ գրանտներով ակցիա անում. հարցախույզ

Այդ աղբի պատճառով կորցրեցի ամեն ինչ՝ ընտանիք, տուն. ի՞նչ է պատմում թմրանյութ օգտագործողը