ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը ծրագրեր են սկսել, որոնք ուղղված են հավաքական Արևմուտքին Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական հակամարտության նախապատրաստելուն. Շոյգու

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն ծրագրեր են գործարկել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությանը նախապատրաստվելու համար։ Նա հավելել է, որ Ռուսաստանը պետք է բոլոր ջանքերը գործադրի «Արևմուտքում վերածնվող նացիզմին» հաղթելու համար։

 

 

Շոյգուն նշել է, որ եվրոպական վերնախավերը, որոնց «գրգռում և հովանավորում» են Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, շարունակում են հայտարարել Ռուսաստանի Դաշնությանը ռազմավարական պարտության մատնելու անհրաժեշտության մասին։

 

«Այս թափ հավաքող աղմուկի ուղեկցությամբ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը ծրագրեր են սկսել, որոնք ուղղված են հավաքական Արևմուտքին Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական հակամարտության նախապատրաստելուն»,- գրել է Շոյգուն «Ռոսիյսկայա գազետա»-ի հոդվածում։

 

Շոյգուն նշել է, որ այդ քայլերը, «գեբելսյան քարոզչության լավագույն ավանդույթներով՝ արդարացված են ռուսատյաց կեղծիքներով»։

 

Նա հավելել է, որ «աննախադեպ» տնտեսական պատժամիջոցներ են մտցվում նաև ռուսաստանցիների շրջանում բողոքի տրամադրությունների սրման ակնկալիքով։

Քրոջս կյանքին վտանգ է սպառնում. Գերմանիայից վերադառնում եմ Հայաստան. Լիլիթ Աղեկյանի քույր

Քոչարյան ընտանիքից պահանջում ենք՝ 22 անշարժ գույք, ավելի քան 3 մլն դոլար, 1,4 մլն $ ավանդ և այլն

Արցախի 44-օրյա պատերազմը պլանավորված պատերազմ էր, ելքերը բոլորը գիտեին. Արսեն Վարդանյան