Կարեն Հրայրի Բադալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ապրիլի 21-ին «Մեր քաղաքը» խմբակցության՝ վեց հոգանոց թիմից մի հոգի՝ Կարեն Հրայրի Բադալյանը դիմում էր գրել, որ աշխատանքային հանգամանքներով պայմանավորված այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հնարավոր չի համարում իր պաշտոնավարումը որպես ավագանու անդամ և հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:

 

«Օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարն արձանագրություն է կազմել լիազորությունների դադարեցման վերաբերյալ: Օրենքի համաձայն, արձանագրությունը պետք է ներկայացվի համապատասխան ԸԸՀ»,-ասաց նա:

 

Ըստ Հակոբյանի՝ սակայն, ոչ թե որոշում է կայացնում, այլ արձանագրում է, որ այս մարդու լիազորությունները դադարել են, ըստ էության արձանագրում է այդ տեղի թափուր լինելը, որից հետո ցուցակի հաջորդ թեկնածուն պետք է դառնա ավագանու անդամ։

 

«Ի՞նչ է տեղի ունեցել այստեղ։ Մեր հաշվարկներով, գոնե ժամկետներն անցել են, Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն օրենքով սահմանված յոթօրյա ժամկետում չի գործել։ Ունենք տեղեկատվություն, որ Կարեն Բադալյանը դիմել է դատարան՝ փորձելով անվավեր ճանաչել քաղաքապետի արձանագրությունը»,-տեղեկացրեց նա:

 

Փաստաբանը մանրամասնեց, որ լիազորություններից հրաժարվելու մասին դիմումը ներկայացնելուց երկու օր հետո Կարեն Բադալյանը բոլորին անհայտ հանգամանքերում ևս մեկ դիմում է գրել՝ խնդրելով անտեսել առաջին դիմումը, ցանկանում է պաշտոնավարել, նաև դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից։

 

«Հասկանալի է, որ այստեղ միջամտություն է տեղի ունեցել: Վստահաբար անձի կամքի վրա ազդեցություն է եղել, այս առումով կարելի է նաև սա հոգեբանական բռնություն համարել: Այդպես չի լինում, մարդն ամսի 21-ին հրաժարվում է իր մանդատից, բերում է ինչ-որ պատճառներ, ընդամենը երկու օր հետո ասում է՝ չէ, փոշմանեցի, ու բացի էն որ փոշմանեցի, հայտարարում եմ, որ անկախ ավագանի եմ այսուհետ դառնում: Գիտենք, որ ո՛չ անկախ ավագանիներ են լինում, ո՛չ պատգամավորներ բնության մեջ»,-պատմեց նա:

Բաբաջանյանի ու Խզմալյանի դեմքով այս իշխանություններն էին ակցիա անում. Սերգո Մուրադյան

Թուրքիայի կոշիկն են լիզում, Լավրովի դեմ գրանտներով ակցիա անում. հարցախույզ

Այդ աղբի պատճառով կորցրեցի ամեն ինչ՝ ընտանիք, տուն. ի՞նչ է պատմում թմրանյութ օգտագործողը