ԲԴԽ անդամի թեկնածուն շատ վստահ է՝ Նիկոլ Փաշինյանից SMS չի ստանա, որ հրաժարականի դիմում գրի

Ազգային ժողովը քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Արմենուհի Հարությունյանի թեկնածությունը:

«Հայաստան» խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ է կարծում՝ մի օր էլ ինքը Նիկոլ Փաշինյանից SMS չի՞ ստանա, որ հրաժարականի դիմում գրի ու հեռանա։

«Ես վստահ եմ, որ ես նման հաղորդագրություն չեմ ստանա, դժվար թե երկրի բարձրագույն ղեկավարությունը որևէ կերպ ինձ նման հաղորդագրություն ուղարկելու անհրաժեշտություն ունենա»,- ասաց Արմենուհի Հարությունյանը։

Բաբաջանյանի ու Խզմալյանի դեմքով այս իշխանություններն էին ակցիա անում. Սերգո Մուրադյան

Թուրքիայի կոշիկն են լիզում, Լավրովի դեմ գրանտներով ակցիա անում. հարցախույզ

Այդ աղբի պատճառով կորցրեցի ամեն ինչ՝ ընտանիք, տուն. ի՞նչ է պատմում թմրանյութ օգտագործողը