Հայաստանի այսօրվա ղեկավարությունն արել է ամեն ինչ, որպեսզի բարոյապես ոչնչացնի մեր ժողովրդին և նրա զինվորական ոգին։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։
ՔՊ-ականների համար բանակն ու Արցախը՝բեռ էին, ոչ թե սրբություն։ ՔՊ-ականները պայքար են մղում բոլոր այն ինստիտուտների դեմ, որոնք հայոց պետականության հիմնասյուններ են և հայ ժողովրդի պատմական հիշողության մասը՝գենետիկ կոդը։
2018թ․-ի գունավոր հեղաշրջումից հետո ՔՊ-ականները սկսեցին պայքարել հայոց բանակի, Արցախի, Հայ Առաքելական եկեղեցու և հայ-ռուսական դաշնակցային կապերի դեմ։
Մարտական գեներալների դեմ քրեական շինծու գործեր են հարուցվում՝բանակի դեմ սև փիառ է իրականացվում, ինչն ազդել է և ազդելու է բանակի մարտունակության, սպայական կազմի մարտական ոգու վրա։ Բանակը կրճատվում է՝գումարների մեծ մասն ուղղվում է ոստիկանական ուժերին, ովքեր ատամներով պաշտպանում են ՔՊ-ական կլանի աթոռները։
ՔՊ-ի հաջորդ թիրախն Արցախն էր՝նրանք ամեն ինչ արեցին հայաստանցի-ղարաբաղցի արհեստական տարանջումը խորացնելու համար՝ապագայում ոչինչ չարեցին, երբ Արցախը հայաթափվում էր և ի վերջո ճանաչեցին Արցախն Ադրբեջանի կազմում։
Գործող կապիտուլյանտ իշխանություններն ու նրանց սատելիտ ուժերն ու ակտիվիստները, տարբեր ՀԿ-ներ պայքարել են նաև Հայ Առաքելական եկեղեցու դեմ՝թիրախավորել են կաթողիկոսին և դրանով սպասարկել են տարբեր աղանդավորական շարժումների շահերը։
Արևմուտքի հրահանգով գործող իշխանությունները պայքարել են և շարունակում են պայքարել հայ-ռուսական դաշինքի դեմ՝ցեխ են շպրտում ՀՀ-ՌԴ հարաբերությունների վրա, ՌԴ-ից կերտում են արտաքին թշնամու կերպար։
ՀՀ-ում իշխանափոխությունից հետո վերոնշյալ բոլոր սուր հարցերը գտնելու են իրենց հայամետ լուծումները։
Սեդա Գևորգյան