1 շաբաթ առաջ մեքենայով Դեբեդն ընկած տղամարդու մարմինը հայտնաբերվել է

Այսօր՝ մայիսի 9-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներն առավոտյան ժամը 07:00-ից վերսկսել են Դեբեդ գետում մայիսի 2-ին «BMW»-ով Դեբեդ գետն ընկած 74-ամյա Ռուբեն Պ.-ի դիակի որոնողական աշխատանքները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, քիչ առաջ Թումանյանի հրշեջ-փրկարարները Դեբեդ գետում՝ Ախթալա-Շնող հատվածում, ավտոմեքենայի ընկնելու վայրից մոտ 4 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է քաղաքացու դի: Պարզվել է, որ […]

Ձեր առաքելական ծառայության այս նոր հանգրվանում աղոթում ենք, որ Աստված ուժ և շնորհ պարգևի Ձերդ Սրբությանը. Վեհափառը շնորհավորել է Հռոմի նորընտիր Սրբազան Քահանայապետին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի նորընտիր Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Վեհափառ Հայրապետի շնորհավորական նամակում մասնավորապես ասվում է. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասի, հավատացյալների և Ամենայն Հայոց Հայրապետիս անունից հղում ենք Մեր աղոթական լավագույն բարեմաղթանքները Ձեզ՝ աշխարհի չորս […]

Վիզա ստանալու պրոցեսը վերածվել է բիզնեսի. անբարեխիղճ տնտեսվարողները փակում են բոթերը, այնուհետև դրանք հանում վաճառքի. տուրիզմի փորձագետ

Ամռան սկզբին Եվրոպա մեկնելու համար դեռ փետրվարից պետք է սկսել վիզայի դիմումի համար ժամ ամրագրել, մարդիկ օրեր, ժամեր շարունակ են փորձում: Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ մեկնելը մի քանի անգամ բարդացել ու թանկացել է. քաղաքացիներն ամիսներով վիզայի դիմումի համար ժամադրություն չեն կարողանում ամրագրել, անգամ այնպիսի դեպքերում, երբ Եվրոպա գնալն անհրաժեշտ է՝ մասնագիտական, գիտական կամ կրթական […]

«Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ

Մայիսի 9-ին, ժամը 16։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Ըստ նախնական տվյալների՝ […]

Հանցավոր վարչակազմն Արցախը հանձնեց Ադրբեջանին՝այսօր վտանգված է արդեն Սյունիքը

Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա։ Մենք՝ հայերս, զգում ենք ատելության գաղափարախոսության հետևանքները, տեսնում ենք, թե ինչպես են այդ նույն «ոմանք» աչք փակում Արցախում մեր ավանդական ժառանգության ոչնչացման վրա։ Սա իրական պատերազմ է, որի հիմքում պատմական հիշողությունից, ինքնիշխանությունից և բուն Հայրենիքից մեզ զրկելու ձգտումն է։ Դրան նպաստում է հանցավոր վարչակազմը, որը, ժողովրդի վստահությամբ իշխանության գալով, […]

«Օրենքով գողերն» ի՞նչ կապ ունեն Գյումրու ավագանու մանդատի թեմայի հետ. Մարտուն Գրիգորյանի պարզաբանումը

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը դեռ չի կարողացել կապ հաստատել, հանդիպել ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության արդեն նախկին անդամ Կարեն Բադալյանի հետ՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել իրականում։ «Փորձում էին օրենք խախտել։ Իրականում ինչ-որ մարդիկ Կարեն Բադալյանի փոխարեն այդ ամեն ինչն անում են, որպեսզի այդ մանդատը ծառայեցնեին […]

Վանաձորում այրվել է բեռնատար

Մայիսի 9-ին, ժամը 12:34-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու 21 հասցեի մոտակայքում այրվում է բեռնատար ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Renault» մակնիշի բեռնատարի բեռնախցիկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։13-ին, մարվել՝ 13։25-ին։ Բեռնախցիկում մասամբ այրվել է խոհանոցային պարագաներով մոտ 100 արկղ։

Հռոմի Պապի գահակալության արարողությունը կկայանա մայիսի 18-ին

Հռոմի Պապ Լեո XIV-ի գահակալության արարողությունը կկայանա մայիսի 18-ին, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Վատիկանի հայտարարությանը: Բացի այդ, նորընտիր Պապը իր առաջին ընդհանուր ունկնդրությունն անցկացնելու է մայիսի 21-ին: Այսօր նա պոնտիֆիկոսի պաշտոնում առաջին պատարագն է մատուցել Սիքստինյան կապելլայում: Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի է դարձել նոր Հռոմի Պապի անունը: Պոնտիֆիկոս է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը։ Նա վերցրել […]

Նախաձեռնում ենք Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ Աղազարյան

Լիազորված եմ հայտարարել, որ նախաձեռնում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց (իմպիչմենտ): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄԱՍԿ նախագահ Հովիկ Աղազարյանը։ «Վարչապետի մեր թեկնածուի անունը կհայտարարենք սույն թվականի մայիսի 20-ին»,- գրել է նա։

ԱՄՆ դատարանը չեղյալ է համարել «Ազատություն» ռադիոկայանին 12 մլն դոլարի հատկացումը կասեցնելու որոշումը

ԱՄՆ-ում վերաքննիչ դատարանի 11 դատավորներից կազմված կոլեգիան որոշում է կայացրել, ըստ որի՝ ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությունը (USAGM) պարտավոր է հատկացնել ապրիլ ամսվա համար նախատեսված ֆինանսավորումը «Ազատ Եվրոպա / Ազատություն ռադիոկայան» մեդիակորպորացիային՝ համաձայն ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատված բյուջեի։ Խոսքը մոտ 12 միլիոն ԱՄՆ դոլարի մասին է։ Ապրիլի 29-ին ԱՄՆ շրջանային դատավորը հաստատել էր բյուջեի […]

Այս պահի դրությամբ ռшզմական էuկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարար

Հայաստանի Հանրապետությունը այս պահին չունի հստակ ազդակներ, որ Ադրբեջանը պլանավորում է ռազմական էսկալացիա։ Այս մասին մայիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ Հարցին՝ արդյոք կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը մտադրություն ունի հրահրելու նոր ռազմական սրացում՝ հաշվի առնելով սահմանային կրակոցների պարբերական բնույթը, Սաֆարյանը պատասխանել է, որ դրան գնահատական […]

Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականն աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում երկրորդն է

Պերուի մայրաքաղաք Լիմայում կայացած պատանիների աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Հայաստանի ընտրանին 4 ոսկե ու մեկ արծաթե մեդալով երկրորդ տեղում է: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Առաջինը Մոլդովան է` 4 ոսկե, 1 արծաթե ու 1 բրոնզե մեդալով: Հիշեցնենք` պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից Գրիգոր Ղազարյանը դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն` ոսկե մեդալներ նվաճելով […]

Անհնարին էր չազատագրել Շուշին և ունենալ հայկական Արցախ. երբ հանձնվեց Շուշին, կանխորոշվեց նաև պшտերազմի հետագա ելքը. Արցախի ԱԺ փոխնախագահ

Թեև մենք վերջին պատերազմում պարտվեցինք, անհաջողություն ու մեծ կորուստներ ունեցանք, այդ հերոսների կատարածը չի խունանում։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը։ «Այսօր էլ մենք պետք է երկրպագենք այդ մեր հերոսներին և ընդհանրապես սերունդների համար դաստիարակչական օրինակ պետք է հանդիսանա։ Մենք կարող ենք գլուխներս բարձր պահել, որովհետև […]

Տրամադրված 64.5 միլիարդ դրամից միայն 8-ն է իրացվել. արցախցիների բնակարանային խնդիրները մնում են չլուծված

Վերջին շրջանում լայնորեն քննարկվում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային ապահովման խնդիրը։ Չնայած ՀՀ կառավարությունն իր հերթական նիստում որոշեց ևս երկու ամսով շարունակել բնակապահովության աջակցությունը (40,000 դրամի չափով), արցախցիները և նրանց շահերը ներկայացնող կառույցները պնդում են՝ ընթացիկ ծրագրերն ունեն մի շարք թերություններ։ Նույնն ընդունում է նաև կառավարությունը՝ այժմ համագործակցելով նոր ձևավորված «Արցախցիների իրավունքների պաշտպանության […]

Բաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անում

2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն ավելի քան 15 օր է՝ հացադուլ է անում։ Այս մասին X-ի էջում ահազանգում է Հայ որբերի օգնության ընկերության (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն Լուսիանա Մանուկյանը, գրում է Սպուտնիկ Արմենիան: Կառույցը նամակ է ուղարկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ներկայացրել է Վիգենի վիճակը և կոչ է արել […]

Նորընտիր Հռոմի Պապն առաջին պատարագն է մատուցում Սիքստինյան կապելլայում

Հռոմի Պապ Լեո XIV-ը պոնտիֆիկոսի պաշտոնում առաջին պատարագն է մատուցում Սիքստինյան կապելլայում: Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի է դարձել նոր Հռոմի Պապի անունը: Պոնտիֆիկոս է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը։ Նա վերցրել է Լեո XIV անունը:  Հռոմի Նոր Պապի իսկական անունը՝ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստ է, նա 69 տարեկան է, ծնվել է Չիկագոյում։ Ունի մաթեմատիկական կրթություն և […]

Պետք է Փաշինյանին հեռացնել, բերել իրատեսական իշխանություն և պահպանել Հայաստանը ներկա միջազգայնորեն ճանաչված սահմաններում. Լևոն Զուրաբյան

Այս իշխանությունները մայիսի 9–ը դարձրեցին զոհված հերոսների տոն. ավելի շատ նշում են որպես մի դժբախտություն, որը պատահել է մեր ազգի հետ, բայց ամենակարևոր բանը չեն ասում, որ այդ դժբախտության հեղինակը իրենք են։ Այս մասին, այսօր՝ մայիսի 9–ին, Հաղթանակի զբոսայգում 168.am–ի հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով նրան, որ իշխանության ներկայացուցիչները չեն հիշատակում, որ […]

ՀԱՊԿ պետությունների զինվորականների մասնակցությունը Հաղթանակի զորահանդեսին խոսում է նրանց միասնականության մասին. ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներ պետությունների զինվորականների մասնակցությունը Մոսկվայի Կարմիր հրապարակում հաղթական զորահանդեսին խոսում է այս երկրների միասնության մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։ «Կարմիր հրապարակում ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի շքերթին մասնակցելը խորհրդանշում է կազմակերպության անդամ երկրների միասնությունը, այն օգնում է պահպանել մարտական ​​եղբայրության ոգին և հավաքական […]

Իմպիչմենտն այս պահին իշխանափոխության ամենաիրատեսական գործիքն է, այլընտրանքը՝ ոչինչ չանելը. Հայկ Մամիջանյան

Իմպիչմենտն այս պահին իշխանափոխության ամենաիրատեսական գործիքն է, այլընտրանքը՝ ոչինչ չանելը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: «Մենք պիտի իրականացնենք մեր առաքելությունը, մեր պարտքը, մեր պայքարը:  Ես, ճիշտն ասած, սովոր չեմ, այդպես գցել, բռնել, կներեք, բառիս համար, կստացվի, թե չի ստացվի։ Կապ չունի, ուժերի 150% լարվածությամբ մենք պիտի լծվենք […]

Այս ողորմելի, թերուս-թշվառ-թյուրիմացությունը մի ողջ ազգ ու պետություն է ներկայացնում. Դավիթ Կարապետյան

Քաղաքագետ Դավիթ Կարապետյանը գրում է. Նիկոլոնոպիա… Անամնեզ 2136 Վարչապետի փսիխոմարազմատիկ վարքագիծը, պարանոյիկ-շիզոֆրենիկի ժեստիկուլյացիան ու ջղաձգումները շարունակվում են, հոգեխեղվածի հոգեշեղված վիճակը սրվում է: Հատկապես ցնցումների, հիստերիա մեջ է ընկնում ու նոպան սկսվում է, երբ լսում է՝ «կոռուպցիա» ու «կապիտուլյանտ» բառերը: «Դավաճան», «թուրք» բառերի հետ խնդիր ու վեճ չունի, անձնական հայհոյանքների հանդեպ ձեռք է բերել ամուր իմունիտետ, […]

Վեհափառն աղոթք է բարձրացրել հայրենիքի համար իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց «Հաղթանակ» զբոսայգի՝ իր հարգանքի տուրքը մատուցելու Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհվածների անմար հիշտատակին: Հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց […]

Ռուսաստանը եղել է և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար

Հաղթանակի օրը ռուսաստանցիների համար մնում է ամենակարևոր տոնը, Ռուսաստանում միշտ կհիշեն այն զինվորների սխրանքը, ովքեր իրենց կյանքը տվեցին նացիզմին հաղթելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Կարմիր հրապարակում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսում։ «Նացիստների՝ Խորհրդային Միությունը նվաճելու ծրագրերը փշրվեցին՝ բախվելով երկրի երկաթե միասնությանը։ Ժողովրդի հերոսությունը համընդհանուր […]

Անչափ դժվար ժամանակներ ենք ապրում, ուղղակի պետք է ունենալ նպատակ և պայքարել անխնա. Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել

Հայաստանի Օլիմպիական փոխչեմպիոն, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում նվաճել է արծաթե մեդալ: Նա մրցագորգ է վերադարձել 38 տարեկանում՝ չնայած երկարատև դադարներին և աշխատանքային զբաղվածությանը: Ջուլֆալակյանն իր գրառման մեջ նշել է, որ վերադարձը պայմանավորված է ոչ թե նոր տիտղոս նվաճելու ցանկությամբ, այլ նպատակով՝ հաղթահարելու պարտության զգացումը և ապացուցելու, որ նպատակադրումն ու պայքարը կարևոր են ցանկացած ոլորտում: […]

Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին «Mitsubishi Montero»-ն բախվել է բետոնե եզրաքարերին և կողաշրջվել

Այսօր՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 66-ամյա Արտաշ Հ.-ն  իր վարած «Mitsubishi Montero» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա Մ1 ավտոճանապարհի 53 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է Հյուսիս-հարավ կառուցվող ճանապարհի բետոնե եզրաքարերին և կողաշրջված հայտնվել ճանապարհի մեջտեղում: Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևոր, Արարատի մարզի […]

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների. Արցախի թեմի առաջնորդ

ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով: «Սիրելի՛ արցախցիներ, Այսօր Հայոց սրբազան եռատոնն է։ Հայրենական պատերազմի հերոսական հաղթանակի, Արցախյան Առաջին պատերազմում Շուշիի ազատագրման, և Արցախի Պաշտպանության Բանակի հիմնադրման նվիրական և պանծալի պատմական դրվագները մեկտեղվել են մայիսիննյան համազգային խորհրդի մեջ։ Ներկայիս ցավագին իրականությունը, որը վերջին տարիներին վշտով […]

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր տեղեկացրեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Հարցին՝ կա՞ն բանակցություններ Բաքվի հետ, եթե՝ այո, ապա դրանք Ադրբեջանի նախապայմանների շո՞ւրջ են, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց․ — «Ամեն ինչ ասված է, ըստ էության, թարմացնելու տեղեկատվություն այս պահին չկա, մենք ինչպես պատրաստ էինք վայրկյան […]