Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականն աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում երկրորդն է

Պերուի մայրաքաղաք Լիմայում կայացած պատանիների աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Հայաստանի ընտրանին 4 ոսկե ու մեկ արծաթե մեդալով երկրորդ տեղում է: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Առաջինը Մոլդովան է` 4 ոսկե, 1 արծաթե ու 1 բրոնզե մեդալով:

Հիշեցնենք` պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից Գրիգոր Ղազարյանը դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն` ոսկե մեդալներ նվաճելով պոկում ու հրում վարժություններում:

Աշխարհի փոխչեմպիոն դարձավ Հարություն Հովհաննիսյանը, որը երկամարտում նվաճեց արծաթե մեդալ, իսկ պոկում վարժությունում արժանացավ ոսկու:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն