Ալեն Սիմոնյանը Միքայել Մարգարյանից վիրավորանքի համար մեկ դրամ է պահանջում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Միքայել Մարգարյանի։

Սիմոնյանը պահանջում է, որպեսզի դատարանը Միքայել Մարգարյանին պարտավորեցնի Ալեն Սիմոնյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել հետևյալ ձև․ «Տեղադրել հայտարարություն «Ֆեյսբուք» սոցիալական կայքի Պատասխանողի անձնական էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով առնվազն տասնհինգ աշխատանքային օր ժամկետով կամ անհնարինության դեպքում առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում, և հայտարարության վերնագիրը շարադրել այսպես․ «Ես՝ Միքայել Մարգարյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից», իսկ բովանդակությունը շարադրել այսպես․ «26.03.2026թ.-ին իմ կողմից ՀՀ ազգային ժողովի մոտակայքում կատարվել են արտահայտություններ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից»»։ Ինչպես նաև Ալեն Սիմոնյանը պահանջում է Միքայել Մարգարյանից հօգուտ իրեն բռնագանձել 1 դրամ՝ որպես վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում։ Ալեն Սիմոնյանը նաև պահանջում է բռնագանձել ընդհանուր 506 000 դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480 000 դրամ փաստաբանի վարձատրության գումար, 26 000 դրամ պետական տուրքի գումար։

Հայցը մուտքագրվել է դատարան ապրիլի 14-ին և մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Անի Աթանեսյանին։

Հիշեցնենք, որ մարտի 26-ին ԱԺ-ի դիմաց Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև միջադեպ էր տեղի ունեցել, որի ժամանակ փոխադարձ հայհոյանքներ էին հնչել։ Դեմիրճյան փողոցից 2 անձ ներկայացվել էր ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նրանցից մեկը Միքայլ Մարգարյանն էր։ ԱԺ նախագահը արձագանքել էր․ «Իհարկե, ով ինձ հայհոյում ա, պատասխանը տալիս եմ»։

Հասմիկ Մարգարյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն