Հայաստանը քաղաքականապես և տեխնիկապես պատրաստ է բացել Թուրքիայի հետ սահմանը․ Վահան Կոստանյան

Հայաստանը քաղաքականապես և տեխնիկապես պատրաստ է բացել Թուրքիայի հետ սահմանը, որոշումը հիմա պետք է կայացնի Անկարան, թուրքական լրատվամիջոցներին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

«Բացման համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները»,- հավելել է նա, որը վերջերս մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Նա վստահեցրել է, որ երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը զգալի առաջընթաց է գրանցել և ընդլայնվել է արտաքին գործերի նախարարությունների մակարդակով շփումներից այն կողմ։ Երկխոսությունը զարգանում է նաև ղեկավարների մակարդակով և տարբեր նախարարությունների միջև, ինչը վկայում է փոխգործակցության ավելի լայն ձևաչափի անցման մասին։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն