Սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ ամպրոպ

Երևանում ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-25-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 20-ին կեսօրից հետո, 21-ի գիշերը՝ ինտենսիվ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-18մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-25-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հանրապետության տարածքում ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին շրջանների […]

Ալեն Սիմոնյանը Միքայել Մարգարյանից վիրավորանքի համար մեկ դրամ է պահանջում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Միքայել Մարգարյանի։ Սիմոնյանը պահանջում է, որպեսզի դատարանը Միքայել Մարգարյանին պարտավորեցնի Ալեն Սիմոնյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել հետևյալ ձև․ «Տեղադրել հայտարարություն «Ֆեյսբուք» սոցիալական կայքի Պատասխանողի անձնական էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով առնվազն տասնհինգ աշխատանքային օր ժամկետով կամ անհնարինության դեպքում առնվազն հինգ հազար տպաքանակ […]

Իրանը մահապատժի է ենթարկել Մոսադի հետ կապված լրտեսական ցանցի անդամներին

Իրանի դատական ​​իշխանությունների կողմից մահապատժի են ենթարկվել Իսրայելի արտաքին հետախուզական գործակալության՝ Մոսադի հետ կապված լրտեսական ցանցի անդամներ Մոհամմադ Մասում Շահին և Համեդ Վալիդին։ Tasnim-ի տվյալներով՝ անձինք կապեր են հաստատել կիբերտարածության և Իրաքյան Քուրդիստան կատարած ուղևորությունների ընթացքում, որից հետո ահաբեկչական և հետապնդման գործողությունների համար վերապատրաստում անցնելուց հետո վերադարձել են Իրան։ Աղբյուրի տվյալներով՝ նրանք մարզվել են կարևոր […]

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ոտքի թեթև վնասվածք է ստացել

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ոտքի թեթև վնասվածք է ստացել իր նստավայրի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների ժամանակ։ Իրանցի պաշտոնյա Ազիմ Էբրահիմպուրը հայտարարել է, որ Խամենեին հարձակման պահին գտնվել է համալիրի ներսում և թեթև վնասվածքներ է ստացել հրթիռներից մեկի պայթյունի ալիքից։ Նա ընդգծել է, որ այլ վնասվածքների մասին տեղեկությունները կեղծ են։

Հայոց ցեղասպանության հուշահամալիրին հասցվել է անվերականգնելի վնաս․ Դեմոյան

Ապրիլի 18-ին Ծիծեռնակաբերդում մի շարք հանցագործությունների հետքերը կոծկելու եզակի մի դրվագի ականատեսը դարձանք՝ Նիկոլ Փաշինյանի ու Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ, գրել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն իր ֆեյսբուքյան էջում։ «Մտավոր հետամնացների համար չորս անգամ նույն տեքստը արտաբերող Նիկոլ Փաշինյանը ժամանել էր Ծիծեռնակաբերդ՝ նախընտրական հերթական օբյեկտն ընդունելու կեցվածքով: ԿԳՄՍ նախարարի դեմքին էլ անթաքույց հրճվանք կար՝ […]

Հայաստանը քաղաքականապես և տեխնիկապես պատրաստ է բացել Թուրքիայի հետ սահմանը․ Վահան Կոստանյան

Հայաստանը քաղաքականապես և տեխնիկապես պատրաստ է բացել Թուրքիայի հետ սահմանը, որոշումը հիմա պետք է կայացնի Անկարան, թուրքական լրատվամիջոցներին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ «Բացման համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները»,- հավելել է նա, որը վերջերս մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Նա վստահեցրել է, որ երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը զգալի առաջընթաց է գրանցել և […]

Ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել մեկ այլ անձի փոխարեն․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ժ.Ս.-ն տեղյակ լինելով, որ Գ.Դ.-ն 2022 թվականի ձմեռային զորակոչին առողջական վիճակով պայմանավորված ոչ պիտանի է ճանաչվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության համար, իսկ Ն.Հ.-ն որդուն՝ Ռ.Խ.-ին զինվորական ծառայությունից վերջնականապես ազատելու ապօրինի նպատակ է հետապնդում, […]

Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել իսրայելցի զինվորի կողմից Քրիստոսի արձանը կոտրելու համար

Իսրայելի արտաքին գործերի նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից Լիբանանում Իսրայելի պաշտպանության բանակի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի արձանը կոտրելու համար։ Գիդեոն Սաարը սա անվանել է նողկալի արարք և խոստացել, որ պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ։ «Այս ամոթալի արարքը լիովին հակասում է մեր արժեքներին։ Իսրայելը մի երկիր է, որը հարգում է տարբեր կրոններն ու դրանց սրբազան խորհրդանիշները […]