Հանցավոր վարչակազմն Արցախը հանձնեց Ադրբեջանին՝այսօր վտանգված է արդեն Սյունիքը

Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա։ Մենք՝ հայերս, զգում ենք ատելության գաղափարախոսության հետևանքները, տեսնում ենք, թե ինչպես են այդ նույն «ոմանք» աչք փակում Արցախում մեր ավանդական ժառանգության ոչնչացման վրա։ Սա իրական պատերազմ է, որի հիմքում պատմական հիշողությունից, ինքնիշխանությունից և բուն Հայրենիքից մեզ զրկելու ձգտումն է։ Դրան նպաստում է հանցավոր վարչակազմը, որը, ժողովրդի վստահությամբ իշխանության գալով, իր տերերին հաճոյանալով, հայ ժողովրդին պատանդ է դարձրել շահադիտական ծրագրերի իրականացման գործում։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ»շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Հանցավոր վարչակազմն Արցախը հանձնեց Ադրբեջանին՝այսօր վտանգված է արդեն Սյունիքը։ ՔՊ-ական թրքամետ կլանը՝Արևմուտքի և Անկարա-Բաքու տանդեմի իրենց կուրատորների հանձնարարությամբ՝հայկական Արցախը՝հայ ժողովրդի սրբությունը, Սյունիքի վահանը հանձնեց Բաքվին։ Արցախի հանձնումը՝ռազմա-քաղաքական, բարոյական, տնտեսական հարված էր Հայաստանին և հայ ժողովրդին։

Արցախն ու Արցախի ՊԲ-ն պաշտպանում էր նաև Սյունիքը՝Սյունիքի վահանն էին՝այսօր այդ վահանը չկա և Բաքուն Արցախը վերածում է ռազմական բռունցքի ընդդեմ Սյունիքի։

Բարոյական առումով ՔՊ-ի կողմից Արցախի հանձնումը հարված էր հայ ժողովրդի և բանակի մարտական, զինվորական ոգուն։

Գործող հանցավոր վարչակազմը կարծես թե դարձել է Ալիևի փիառշիկն՝Ալիևը ՔՊ-ի դավաճանության արդյունքում կարողացավ ադրբեջանական դրոշ ծածանել Շուշիում և Ստեփանակերտում։

Քանի դեռ ՀՀ-ում իշխանության են թուրքական շահերի լոբբիստները, ռուսաֆոբները՝հայոց պետականության հիմքերը թուլանալու են, հայոց բանակը չի արձագանքելու ադրբեջանական կրակոցներին, իսկ Սյունիքի հայաթափումը զուտ ժամանակի հարց է։

Սեդա Գևորգյան

Բաբաջանյանի ու Խզմալյանի դեմքով այս իշխանություններն էին ակցիա անում. Սերգո Մուրադյան

Թուրքիայի կոշիկն են լիզում, Լավրովի դեմ գրանտներով ակցիա անում. հարցախույզ

Այդ աղբի պատճառով կորցրեցի ամեն ինչ՝ ընտանիք, տուն. ի՞նչ է պատմում թմրանյութ օգտագործողը