Անչափ դժվար ժամանակներ ենք ապրում, ուղղակի պետք է ունենալ նպատակ և պայքարել անխնա. Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել

Հայաստանի Օլիմպիական փոխչեմպիոն, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում նվաճել է արծաթե մեդալ: Նա մրցագորգ է վերադարձել 38 տարեկանում՝ չնայած երկարատև դադարներին և աշխատանքային զբաղվածությանը:

Ջուլֆալակյանն իր գրառման մեջ նշել է, որ վերադարձը պայմանավորված է ոչ թե նոր տիտղոս նվաճելու ցանկությամբ, այլ նպատակով՝ հաղթահարելու պարտության զգացումը և ապացուցելու, որ նպատակադրումն ու պայքարը կարևոր են ցանկացած ոլորտում: Նա շնորհակալություն է հայտնել Արգենտինայի ըմբշամարտի ֆեդերացիային՝ մրցմանը մասնակցելու հնարավորություն տալու համար, ինչպես նաև հայրենիքին՝ Հայաստանին:

«Հաղթանակի օրով, հաղթանակի մասին

Եթե մեկն ինձ մի քանի տարի առաջ ասեր, թե 38 տարեկանում դեռ դուրս եմ գալու մրցագորգ՝ մրցելու, կժպտայի:

Բայց գործընթացներն այնպես ընթացան, որ չնայած աշխատանքային ծանրաբեռնվածությանս, նախ վերադարձա ակտիվ սպորտ՝ կարիերայիս 4-րդ Օլիմպիական խաղերի համար (ժամանակին վաստակածս այդ իրավունքն ուղղակի գողացվել էր ինձանից…), և ապա երեկ՝ հենց ծննդյանս օրը, դարձա Պանամերիկայի փոխչեմփիոն:

Շնորհակալ եմ Արգենտինայի ըմբշամարտի ֆեդերացիային՝ այս հնարավորությունն ընձեռելու համար:
Եվ իհարկե հայրենիքիս՝ Հայաստանին, որի շնորհիվ այն եմ, ինչ կամ:

Վերջին ամսիներին տարբեր մարդիկ հարցնում էին, թե ինչի՞ս է պետք, երբ ունեմ բոլոր այդ նվաճումները:

Այս քայլին գնալու պատճառը բնավ սպորտային նոր տիտղոս նվաճելու նպատակը չի եղել: Այլ ցանկությունը դուրս գալու համազգային/անձնական անվերջ թվացող պարտության շղթայից, ամոթից, նվաստացումից, երբ պետական ամենաբարձր մակարդակով մեզ փորձում են համոզել, որ թույլ, լուզեր լինելն է ճիշտ, հաղթելը հայի մասին չէ…

Անչափ դժվար ժամանակներ ենք ապրում: Հուսամ, այս հաղթանակով, թեկուզ և սպորտային, հնարավոր կլինի ևս մեկ անգամ ապացուցել, որ անհնար բան չկա: Ուղղակի պետք է ունենալ նպատակ և պայքարել անխնա՝ դրան հասնելու համար:

Շնորհավոր Մայիսի 9»,- գրել է Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում։

Բաբաջանյանի ու Խզմալյանի դեմքով այս իշխանություններն էին ակցիա անում. Սերգո Մուրադյան

Թուրքիայի կոշիկն են լիզում, Լավրովի դեմ գրանտներով ակցիա անում. հարցախույզ

Այդ աղբի պատճառով կորցրեցի ամեն ինչ՝ ընտանիք, տուն. ի՞նչ է պատմում թմրանյութ օգտագործողը