ՀՀ-ի անվտանգության անկյունաքարը՝հայ-ռուսական ռազմական դաշինքն է

Երբ մենք եղել են Ռուսաստանի հետ՝մենք հաղթել ենք։ Այն բոլոր ժողովուրդները, ովքեր հեռվացել են Ռուսաստանից՝տարածքներ են կորցրել։ Վառ օրինակ է Վրաստանը՝վրացիները կորցրել են Աբխազիան և Հարավային Օսիան։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ»շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

ՀՀ-ի անվտանգության անկյունաքարը՝հայ-ռուսական ռազմական դաշինքն է։ Տասնամյակներ շարունակ Հայաստանը հանդիսացել է ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցը՝ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը զսպել են թուրք-ադրբեջանական տանդեմին և թույլ են տվել ՀՀ-ին պատերազմել մեկ ճակատով՝պահելով հայ-ադրբեջանական սահմանն այն դեպքում, երբ հայ-թուրքական սահմանի պաշտպանությունն իրականացնում էին ռուսական սահմանապահները։

Հայ-ռուսական կապերն ունեն դարերի պատմություն՝Մոսկվան հայ ժողովրդին ընկալում է, որպես բարեկամ և եղբայրական ժողովուրդ, սակայն սկսած 2018թ․-ից՝հայ-ռուսական կապերը խաթարվում են ՔՊ-ի հակառուսական, թրքամետ, արևմտամետ արտաքին քաղաքականության հետևանքով։

Արևմուտքը ցանկանում է հենվելով ՀՀ-ում թուրք-ադրբեջանական լոբբիստների՝ՔՊ-ի վրա խզել հայ-ռուսական դաշինքը, որպեսզի ՀՀ-ն դուրս բերի ռուսական գեոպոլիտիկ ազդեցության գոտուց և տանի դեպի ԵՄ ու ՆԱՏՕ։

Հայաստանն երբեք չի դառնա ոչ ԵՄ-ի, ոչ ՆԱՏՕ-ի անդամ՝ՀՀ-ն ՀԱՊԿ-ի անդամ է, սահմանակցում է Իրանին, որն երբեք թույլ չի ՀՀ-ի անդամակցությունը Թեհրանի համար թշնամական ՆԱՏՕ-ական դաշինքին։

ՌԴ-ն նույնպես թույլ չի տալու ՆԱՏՕ-ի ամրապնդում իր հարավային սահմանների երկայնքով՝ուկրաինական պատերազմը պետք է դաս լինի այն ուժերի համար, ովքեր ցանկանում են հետխորհրդային տարածքը վերածել հակառուսական պլացդարմի։

Հայ-ռուսական կապերը ՀՀ-ում իշխանափոխությունից հետո բարձրանալու են որակապես նոր մակարդակի,քանի որ դա բխում է ՀՀ-ի երկարաժամկետ գեոպոլիտիկ և գեոտնտեսական շահերից։ Հայ-ռուսական ռազմական դաշինքը՝Մեծ Թուրանի հայակործան ծրագիրը զսպող գործոն է։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն