Նիկոլ Փաշինյանը չի՞ մտածում, որ 40 հոգու քար դեռ չեն գցել, թե՞ դրանով էլ է բիզնես անում. զnհվшծի հայր

Երկրորդ տարին լրանում է, Նիկոլ Փաշինյանը չի մտածում, որ 40 զոհվածի քար դեռ չեն գցել, դա չի մտածում: Թե՞ դրանով էլ է բիզնես անում Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց զոհվածի հայրը, ում ծննդյան տարեդարձն է այսօր:

Լրագրողի հարցին, թե ի՞նչ են պատճառաբանել, որ չեն տեղադրում՝ պատասխանեց. « Գնում գալիս ենք, ասում է, խոստացել են, որ այդ շիրմաքարը կլինի, մեկ էլ ասում է, սեպտեմբերին, կամ այս մայիսի կեսերին կլինի, կեսն էլ դարձավ մայիսի վերջը, այդպես սպասում ենք, էլի», -ասաց նա:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է նշում որդու ծննդյան օրը՝ պատասխանեց. «Ես կռվող տղա եմ եղել, բայց այդ հաղթանակը չենք կարողացել մեր ձեռքին պահենք, ի՞նչ ասեմ:  Սիրտս ստենդավորած է, երկու օրը մեկ գալիս եմ, լաց լինում, հանգստանում, գնում, ի՞նչ ասեմ։ Ասում էր պապ լավ կլինի, բայց  մահացավ, զոհվեց», -ասաց զոհվածի հայրը:

Բաբաջանյանի ու Խզմալյանի դեմքով այս իշխանություններն էին ակցիա անում. Սերգո Մուրադյան

Թուրքիայի կոշիկն են լիզում, Լավրովի դեմ գրանտներով ակցիա անում. հարցախույզ

Այդ աղբի պատճառով կորցրեցի ամեն ինչ՝ ընտանիք, տուն. ի՞նչ է պատմում թմրանյութ օգտագործողը