Պայքարը շարունակվում է, և այդ պայքարը մղելու ենք արժանապատվորեն՝ հիշելով մեր անցյալն ու վստահ լինելով մեր ապագայի վրա. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը շնորհավորական ուղերձ է տարածել.

«Շնորհավորում ենք ձեզ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի օրվա, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման պատմական տարեդարձի կապակցությամբ։

Այս Եռատոնը խորհրդանշում է պայքարի, համառության և մեր ժողովրդի անսասան կամքի հաղթանակը։ Այն մեր ընդհանուր հիշողության, ինքնության և արժանապատվության անբաժանելի մասն է։

Սակայն մեր հաղթանակի պատմությունը դեռ ավարտված չէ։ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է գոյաբանական մարտահրավերների առաջ։ Արցախի հայությունը զրկված է իր հայրենիքում ապրելու իրավունքից, իր ձայնը լսելի դարձնելու և ինքնորոշման իրավունքն իրացնելու հնարավորությունից։ Բայց հենց այս օրը մեզ հիշեցնում է՝ հաղթանակները հնարավոր են, երբ կա միասնականություն, հավատ և գործողություն։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը շարունակելու է իր պայքարը հանուն արդարության, անվտանգության և Արցախի հայության հավաքական ու պատմական իրավունքների վերականգնման ու հարգման։ Մենք խորապես համոզված ենք՝ ամեն բան դեռ ավարտված չէ։ Պայքարը շարունակվում է, և այդ պայքարը մղելու ենք արժանապատվորեն՝ հիշելով մեր անցյալն ու վստահ լինելով մեր ապագայի վրա։
Մայիսի 9-ի եռատոնը մեզ համար ոչ միայն փառավոր անցյալն է, այլև՝ ապագայի հավատի հենասյուն։

Բաբաջանյանի ու Խզմալյանի դեմքով այս իշխանություններն էին ակցիա անում. Սերգո Մուրադյան

Թուրքիայի կոշիկն են լիզում, Լավրովի դեմ գրանտներով ակցիա անում. հարցախույզ

Այդ աղբի պատճառով կորցրեցի ամեն ինչ՝ ընտանիք, տուն. ի՞նչ է պատմում թմրանյութ օգտագործողը