Կոտայքում «Վիլիս»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ապա բախվել «ГАЗ 3102»-ին

Երեկ՝ մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում էShamshyan.com-ը, ժամը 16։10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 121 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Գեղամ Համբարձումյանը իր վարած «УАЗ 469» (Վիլիս) մակնիշի ավտոմեքենայով, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, ապա դեպի Երևան ընթացող, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Վահե Ասլանյանի վարած «ГАЗ 3102» մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն