100 օրվա ընթացքում Թրամփի թիմի հետ ՀՀ իշխանությունների շփումներն առանձնապես արդյունքներ չեն տվել և այլ տարբերակների են դիմել. հետազոտություն

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը վերլուծել է հայ-ամերիկյան հարաբերությունները Թրամփի նախագահության 100 օրվա ընթացքում. «2024թ. հունվարի 20-ի՝ ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությամբ Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնը։ Պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրը նա ստորագրեց մի շարք գործադիր հրամանագրեր, այդ թվում՝ Ջո Բայդենի որոշ գործադիր հրամանագրեր չեղյալ հայտարարելու վերաբերյալ՝ ազդարարելով իր նախագահության նոր շրջանի սկիզբը։ Մինչ […]
Գլխավոր դատախազությունը պահանջում է Վայոց ձորի Զառիթափ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Սիմոն Բաբայանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վայոց ձորի մարզի Զառիթափ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Սիմոն Բաբայանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան քաղաքում գտնվող 1 անշարժ գույք, Վայոց ձորի մարզում […]
Երևանում կասեցվել է կարագի արտադրամասի արտադրական գործունեություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքում կասեցվել է «ՆԴՊ» ՍՊԸ -ին պատկանող կարագի արտադրամասի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Դավիթ Բեկի փողոց): Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները: Ի մասնավորի՝ — արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը չեն ապահովել խաչաձևվող հոսքերը […]
Դատախազությունն իր անգործությամբ խրախուսում է խոշտանգման ու նվաստացուցիչ վերաբերմունքի՝ գնալով ավելի լկտի դրսևորումներ ստացող պրակտիկան․ Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ընդգծում է գլխավոր դատախազ Աննա Վարդաապետյանն Ազգային ժողովի լիագումար նիստում այդպես էլ չանդրադարձավ Սամվել Վարդանյանին խոշտանգման ենթարկելու վերաբերյալ վարույթի ընթացքին։ «Փաստում եմ, որ գլխավոր դատախազն Ազգային ժողովի լիագումար նիստում չանդրադարձավ Սամվել Վարդանյանին խոշտանգման ենթարկելու վերաբերյալ վարույթի ընթացքին, թեև այդ հարցն իր ելույթում հերթական անգամ բարձրաձայնել էր պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Հիշեցնեմ, որ ապրիլի […]
Արջուտում պոկված էլեկտրալարերից հովիվը հոսանքահարվել ու մահացել է

Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Արջուտ գյուղում բարձրավոլտ էլեկտրասյան էլեկտրալարերը պոկվել ու ընկել են, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը տղամարդ է։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ հովիվ է եղել։ Հովիվն այդ հատվածում խոշոր եղջերավոր […]
Բնակարան, տուն, հողամասեր, շուրջ 34 մլն դրամ եկամուտ. Սրբուհի Գալյանը ներկայացրել է հայտարարագիրը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է 2024 թվականի տարվա հայտարարագիրը: Հայտարարագիրը լրացրել է սույն թվականի ապրիլի 28-ին: Նախարարը միանձնյա հողամասի սեփականատեր է Կոտայքում՝ Նաիրի համայնք, մակերեսը հրապարակային չէ, նա նաև հողամասի համատեղ սեփականատեր է Դիլիջանում: Բնակարանի միանձնյա սեփականատեր է, որը գտնվում է Երևան քաղաքում՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, Դիլիջանում համատեղ սեփականատեր է անհատական բնակելի տան` հողամասի […]
Նորընտիր Հռոմի Պապն առաջին արտագնա այցը կարող է կատարել Թուրքիա

Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ նորընտիր Հռոմի պապի առաջին արտագնա այցի ուղղությունը լինելու է Թուրիքիան: Այս մասին գրում է ermenihaber.am-ը: Վատիկանից տարբեր լրատվամիջոցների թղթակիցներ հայտնում են, որ Հռոմի Լևոն 14-րդ Պապի առաջին այցելության ուղղությունը կարող է լինել Թուրքիայի Իզնիկ քաղաքը։ Նշվում է, որ հնարավոր այցը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակով: Հիշեցնենք, որ նախքան մահանալը՝ 2024-ի […]
Այնթապում համագյուղացիներին uպшնելnւ նպատակով փորձել էր հրկիզել նրանց վագոն-տնակը. 47-ամյա տղամարդը կալանավորվել է

Մայիսի 9-ի գիշերը՝ ժամը 1.30-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Այնթապ գյուղի 13-րդ փողոցի 12-րդ նրբանցքում ինչ-որ բան է այրվում, և խնդրել է շտապ ոստիկաններ մոտենան: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Այնթապ մեկնած Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները և պարեկները պարզել են, որ համագյուղացիներին սպանելու նպատակով նրանց վագոն-տնակը բենզինով փորձել է […]
Գառնի գյուղում բախվել են «Suzuki»-ն ու «Opel»-ը. կա 3 տուժած

Այսօր՝ մայիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:00-ի սահմաններում Գառնի գյուղի սկզբնամասում ճակատ ճակատի բախվել են «Suzuki» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Վթարի փաստով […]
Լոռիում էլեկտրալարերը պոկվել ու ընկել են, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է

Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:50-ի սահմաններում Արջուտ գյուղում բարձրավոլտ էլեկտրասյան էլեկտրալարերը պոկվել ու ընկել են, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է: Մահացածը տղամարդ է, ով հովիվ է, այդ մասին նշում էին դեպքի վայրում հավաքված քաղաքացիները: Հովիվն այդ հատվածում խոշոր եղջերավոր անասուններ արածեցնելիս […]
Հռոմի պապը լրագրողներին կոչ է արել ատելություն չսերմանել և չպառակտել հասարակությանը

Այսօր՝ մայիսի 12-ին, Հռոմի պապ Լևոն 14-րդն առաջին անգամ հանդիպել է լրագրողների հետ. հանդիպմանը մասնակցել է ավելի քան 1,000 մարդ, գրում է reuters.com-ը։ Պոնտիֆիկոսը համերաշխություն է հայտնել լրագրողներին, որոնք բանտարկվել են իրենց աշխատանքի պատճառով և կոչ է արել դադարեցնել նրանց նկատմամբ հետապնդումները։ Միևնույն ժամանակ, պոնտիֆիկոսը կոչ է արել լրատվամիջոցների աշխատակիցներին չտրվել ֆանատիզմին և ատելությանը և […]
Արարատ Միրզոյանի նկատմամբ uպшնnւթյшն և իշխանության զավթմшն փորձի գործով վարույթներ են նախաձեռնված. ՔԿ նախագահ

Ի՞նչ հոդված է դրված «նոյեմբերի իննի» մայր գործով, ի՞նչ որակավորում է տրվել քննչական մարմնի կամ գլխավոր դատախազության կողմից։ Այս մասին ԱԺ նիստին Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանից հետաքրքրվեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերի իննի եռակողմ հայտարարության ստորագրությունից հետո ԱԺ մոտ տեղի ունեցած դեպքերին: «Նոյեմբերի իննին ի՞նչ գործողություն է եղել՝ սպանության փո՞րձ […]
ԱՆԻՖ-ի գործի շրջանակներում արդյո՞ք հարցաքննվել է Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին

Ես ուզում եմ հասկանալ, թե մինչև այսօր, այսքան տարիներ անց ինչու որևէ անձ ԱՆԻՖ-ի գործով ներգրավված չէ որպես մեղադրյալ, այս մասին խորհրդարանում Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Նա հարցրեց, թե այդ գործի շրջանակներում արդյոք հարցաքննվել է Նիկոլ Փաշինյանը, քանի որ հիմնադրամը գտնվում է կառավարության ներքո, հետևաբար կառավարության ղեկավարն է, […]
Ծառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ Հայկ Սարգսյանն առաջարկում է ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է ժամկետային զինծառայության ձևաչափի ընտրության հնարավորություն 18 տարին լրացած քաղաքացիների համար։ Մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացնելով օրենսդրական փաթեթը՝ պատգամավորն առաջարկեց կրճատված ժամկետով ծառայության հնարավորությունը տրամադրել նաև 18 տարին լրացած քաղաքացիներին։ Ներկայում նման տարբերակով կարող են օգտվել միայն 27 տարին լրացած և պարտադիր ծառայությունից խուսափած անձինք։ Նրա խոսքով՝ ժամկետային զինծառայողները […]
Հոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր Սեֆիլյանը

«Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության գործից անջատված մասի շրջանակներում քննչական կոմիտեում վկայի կարգավիճակով հարցաքննվել է Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Այս մասին լրատվամիջոցների հայտնել է նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը։ Փաստաբանը ենթադրում է, որ հարցաքննությունը կապ ունի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերջին հայտարարության հետ, ըստ որի, ահաբեկչությունից հետո Ժիրայր Սեֆիլյանը զանգահարել է իրեն ու խոսել կատարվածի […]
Քրոջս կյանքին վտանգ է սպառնում. Գերմանիայից վերադառնում եմ Հայաստան. Լիլիթ Աղեկյանի քույր

Ժամանակավորապես փակվելու է Արենիի Նորք թաղամասից դեպի Տափ հանդամաս տանող ճանապարհը

Արենիի համայնքապետարանից տեղեկացնում են, որ ժամանակավորապես փակվելու է Նորք թաղամասից դեպի Տափ հանդամաս տանող ճանապարհը: «Արենի համայնքի Արենի բնակավայրի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, կատարվող աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես փակվելու է Նորք թաղամասից դեպի Տափ հանդամաս տանող ճանապարհը: Հանդամաս գնալու համար առաջարկում ենք օգտվել Չիվայի ձորով անցնող ճանապարհից»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հրդեհ՝ Կարենիս գյուղում․ տուժածներ չկան

Մայիսի 12-ին, ժամը 09:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Կարենիս գյուղի 2-րդ փողոցի տներից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից տաղավարի տանիքում և տան խոհանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:21-ին, […]
Համերկրացուն կյանքից զրկած 23-ամյա երիտասարդը կալանավորվել է

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները մայիսի 8-ին՝ ժամը 20.05-ին, օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ռուբինյանց փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ երկու օտարերկրացիների վեճն ավարտվել է դանակահարությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Րոպեներ անց ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնից է հաղորդում ստացվել. կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Պարույր Սևակի և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում դանակահարություն է […]
ԲԸՏՄ-ն Գյումրիում արձանագրել էառանց թույլտվության գործունեություն իրականացնելու 2 դեպք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Շիրակի մարզի Գյումրի քաղաքում արձանագրել են առանց թույլտվության գործունեություն իրականացնելու 2 դեպք։ Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից: Մետաղամշակում իրականացնող «Մագնոն Ա» ՍՊԸ-ն հաստոցների, զոդման, եռակցման աշխատանքները կատարել է առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։ Ձկնաբուծությամբ զբաղվող ֆիզիկական անձ Ս.Կ.-ն չունենալով ջրօգտագործման թույլտվություն […]
Ռուբինյանը թաքնվեց և չներկայացավ իր իսկ նախաձեռնած հանդիպմանը

«Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներ Նարեկ Մալյանը գրել է. «ՔՊ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը նախաձեռնել էր քաղաքացիների ընդունելություն: Էդգար Ղազարյանն ընդունել էր հրավերը և ներկայացել էր ԱԺ։ Ռուբինյանը թաքնվեց և չներկայացավ իր իսկ նախաձեռնած հանդիպմանը: Ռուբինյանը վախենալու բան իրականում ունի: Բոլորին կոլեկտիվ անպատասխանատվությունից բերելու ենք անհատական պատասխանատվության դաշտ»:
Թուրքիայում՝ Ամասիայում, 5 րոպեում 2 երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում տեղի ժամանակով ժամը 12:23-ին 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, 3 րոպե անց տեղի է ունեցել 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության կայքի տեղեկատվության համաձայն՝ էպիկենտրոնը գտնվել է Ամասիայի շրջանի Գյումուշհաջըքյոյ թաղամասում։ Օջախը գտնվել է 10,07 կիլոմետր խորության վրա։
2024 թվականի ընթացքում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 1,256 քրեական վարույթ. Արթուր Պողոսյան

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովին է ներկայացրել Քննչական կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը: 2024 թվականի ընթացքում Քննչական կոմիտեի վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 1,256 քրեական վարույթ, որից 696-ը փոխանցվել է 2023 թվականից: Նշված 1.256 քրեական վարույթից 62-ը՝ 134 անձի […]
Այ սենց՝ ստերով են ինձ ՌԴ-ի գործակալ ներկայացնում՝ իրականությունը ստով քողարկելով. Արթուր Չախոյան

Ակտիվիստ Արթուր Չախոյանը գրում է. «Այ սենց՝ ստերով են ինձ ՌԴ-ի գործակալ ներկայացնում՝ իրականությունը ստով քողարկելով։ Այս իշխանությունը տեղեկատվական հիբրիդային պատերազմ է սկսել՝ գործի դնելով ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին, որը, լինելով ԱԺ պատգամավոր, սուտ է տարածում՝ պետական մակարդակով։ Տեսնում եք չէ՝ ինչպես են հանրությանը մոլորեցնում բացահայտ ստերով, միայն թե Նիկոլ Փաշինյանի իշխանության թալանի աթոռը պահեն։ […]
Հայաստանը և Չինաստանն այս պահին գտնվում են հարաբերությունների էական զարգացման փուլում. Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի նորանշանակ դեսպանին

2025 թ. մայիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Լի Սինվեյին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության ընդլայնմանն ուղղված քայլերն ու առաջիկա ծրագրերը: «Հայաստանը և Չինաստանն այս պահին գտնվում են հարաբերությունների էական զարգացման փուլում՝ թե՛ բարձր […]
Մեկ շաբաթում ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 531 դեպք, որից 153-ը՝ արտակարգ

Մայիսի 5-ից 11-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 531 դեպք, որից 153-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 72, փլուզման, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, հեղեղման, դարափուլի, քարաթափման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ կարկուտի՝ 2, տեղատարափ անձրևի՝ 6, դիակի և զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, թունավորման՝ 8, օձի նկատման՝ 25, կեղծ ահազանգի՝ 23, ուժեղ քամու՝ 10, ինքնասպանության […]
Վայոց ձորում դանակահարություն է տեղի ունեցել. պատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել

Երեկ՝ մայիսի 11-ին, դանակահարություն է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:50-ի սահմաններում «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանութան համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ «Եղեգնաձոր»-ի շտապօգնության բուժօգնության խումբը ժամը 15:20-ի սահմաններում իրենց մոտ է տեղափոխել «մարմնի տարբեր հատվածներում դանակի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ մի […]
Բազմաթիվ կոնգրեսականներ իրենց դժգոհությունն են արտահայտել Թրամփի՝ Հայոց ցեղասպանությունը պատշաճ ճանաչելուց հրաժարվելու վերաբերյալ

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասնյակ անդամներ, Հայոց ցեղասպանության 110րդ տարելիցի առթիվ, համերաշխություն են հայտնել հայ ժողովրդին և ամերիկահայ համայնքին՝ հանդես գալով հրապարակային հայտարարություններով, համայնքային հանդիպումներով և սոցիալական ցանցերում կատարված գրառումներով: Կոնգրեսականները ոչ միայն վերահաստատել են իրենց հանձնառությունը Հայոց ցեղասպանության ճանաչման ու արդարության հաստատման պայքարում, այլև պատասխանատվություն են պահանջել Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ցեղասպանական էթնիկ […]
ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Լիլիթ Աղեկյանին առնչվող դեպքի վերաբերյալ

ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Լիլիթ Աղեկյանին առնչվող դեպքի վերաբերյալ, որում ասվում է. «Մայիսի 8-ին փաստաբան Զարուհի Փոստանջյանը ահազանգ է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին` հայտնելով, որ լրագրող Լիլիթ Աղեկյանը գտնվում է ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Մուշի բաժնի ձերբակալվածների պահման վայրում, և ինքը չի կարողանում տվյալ վարույթով ներգրավվել որպես փաստաբան, ինչպես նաև տեսակցել Լիլիթ Աղեկյանին։ […]
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Մայիսի 13-15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը: Երևանում մայիսի 12-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 13-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ […]
3 ամսում 1 000 ամուսնության համեմատ՝ արձանագրվել է ամուսնալուծության 390 դեպք. ԱՎԿ

2025թ.-ի հունվար-մարտ ամիսներին հանրապետությունում կատարվել է 3 032 ամուսնության ակտի գրանցում, 2024թ.-ի հունվար-մարտի՝ 3 885-ի համեմատ: Ըստ ԱՎԿ-ի՝ ամուսնությունների թիվը հանրապետությունում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 22%-ով կամ 853-ով։ 2025թ.-ի 3 ամիսների ընթացքում կատարվել է 1 181 ամուսնալուծության ակտի գրանցում։ Նշենք, որ 2024թ.-ի նույն ժամանակահատվածում գրանցվել է 1 104 ամուսնալուծություն։ Հանրապետությունում 2025թ. հունվար-մարտին գրանցված 1 000 ամուսնությունների […]
Եղվարդում «Lexus»-ը բախվել է ճանապարհին հայտնված ձիnւն, ապա երկաթե էլեկտրասյանը

Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Լուսինե Թ.-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքի սկզբնամասում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է ավտոմեքենայի առջև հայտնված ձիուն, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, […]