Հոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր Սեֆիլյանը

«Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության գործից անջատված մասի շրջանակներում քննչական կոմիտեում վկայի կարգավիճակով հարցաքննվել է Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Այս մասին լրատվամիջոցների հայտնել է նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը։

Փաստաբանը ենթադրում է, որ հարցաքննությունը կապ ունի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերջին հայտարարության հետ, ըստ որի, ահաբեկչությունից հետո Ժիրայր Սեֆիլյանը զանգահարել է իրեն ու խոսել կատարվածի մասին. «Ենթադրում եմ՝ այո. հայտարարությունից օրեր անց կանչեցին հարցաքննության»,- նշեց փաստաբանը։

«Սեֆիլյանը թաքցնելու բան չուներ։ Նա դեռ սկզբնական փուլում է հարցաքննվել։ Միայն ասեմ, որ Սամվել Բաբայանի հայտարարությունները տարօրինակ են և անակնկալ Ժիրայր Սեֆիլյանի համար։ Նախ, իրական չեն, հետո էլ՝ ինչու է 25-26 տարի անց նման բաներ հայտարարել»,- նշեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ հոկտեմբերի 27-ից հետո Ժիրայր Սեֆիլյանը զանգահարել է իրեն ու խոսել ահաբեկչության մասին: Այս մասին կան նաև բազմաթիվ ցուցմունքներ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն