Հնդկաստանը հուլիսին ՀՀ կուղարկի «Akash» համակարգերի երկրորդ խմբաքանակը. IADN

Հնդկաստանը հուլիսին Հայաստան կուղարկի «Akash» զենիթահրթիռային համալիրների 2-րդ խմբաքանակը, հայտնում է IADN-ը։ Անցյալ տարվա նոյեմբերի վերջին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հնդկաստանը «Akash» ԶՀՀ-ների առաջին մարտկոցն է ուղարկում Հայաստան։ Նշվում է, որ այս ամենը 2022 թվականին Հայաստանի հետ շուրջ 710 միլիոն դոլար արժողությամբ Akash տեսակի 15 համակարգերի գնման վերաբերյալ գործարքի մաս է կազմում և ամրապնդում է […]
Թմրամիջոց տեղադրող երիտասարդներ են ձերբակալվել

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած հերթական տեղեկությունն իրացրին մայիսի 6-ին: Մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում նրանք հայտնաբերեցին ու ձերբակալեցին 19-ամյա երկու երիտասարդի, մեկը Նոր Հաճնի, մյուսը` Երևանի բնակիչ: Երկուսի խուզարկությամբ էլ հայտնաբերվեցին զիպ փականով փաթեթներ, որոնք իրենց հերթին լցված էին կպչուն ժապավենի փաթեթներով: Ձերբակալվածների մոտ եղած 21 փաթեթում մարիխուանայի նմանվող զանգված էր: Հետագա […]
Մեր ընդդիմադիր թևն այլևս չի խոսում ԼՂ-ից, Կարսից, չի խոսում այլ բաներից, որոնք ՀՀ-ից դուրս են. դա Իրական Հայաստանի հաղթանակի վառ վկայությունն է. Ալեքսանյան

Խիստ ողջունում եմ, որ ԱԺ ընդդիմադիր թևը լիովին ու ամբողջությամբ ընդունել է ՀՀ գաղափարախոսությունը: Կատարելապե՛ս: Մեր ընդդիմադիր թևն այլևս չի խոսում Լեռնային Ղարաբաղից, չի խոսում Կարսից, չի խոսում այլ բաներից, որոնք ՀՀ-ից դուրս են, խոսում է միայն ՀՀ ներսի խնդիրների մասին: Այդ մասին, այսօր՝ մայիսի 12-ին, Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման վերաբերյալ քննարկման ժամանակ […]
Պուշկինի անվան դպրոցի ծնողները հավաքվել են ԿԳՄՍՆ դիմաց

Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի ծնողները հավաքվել են ԿԳՄՍ նախարարության դիմաց՝ պահանջելով հանդիպում նախարարության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել է Panorama.am-ը: Հիշեցնենք, որ դեռևս նախորդ շաբաթվանից դպրոցում լարված վիճակ է. աշակերտները, նրանց ծնողները, ուսուցչական անձնակազմն իրենց աջակցությունն են հայտնում դպրոցի երկարամյա տնօրեն Նատալյա Ստեփանյանին, ով, Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ, տնօրենի պաշտոնի համար մրցույթի հարցազրույցի փուլում հաղթող չի […]
Քոչարյան ընտանիքից պահանջում ենք՝ 22 անշարժ գույք, ավելի քան 3 մլն դոլար, 1,4 մլն $ ավանդ և այլն

22 անշարժ գույք, ավելի քան 3 միլիոն դոլար, 985 միլիոն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր. դատախազը ներկայացրեց, թե ինչ գույքային պահանջ ունեն Ռոբերտ Քոչարյանից ու նրա ընտանիքից

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց, թե ինչ գույքային պահանջ ունեն ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա ընտանիքից։ «Ռոբերտ ու Բելլա Քոչարյաններից, Սեդրակ Քոչարյանից ու Զարուհի Բադալյանից, Լևոն և Սիրանույշ Քոչարյաններից, Գայանե Քոչարյանից ու Վիգեն Չատինյանից, հօգուտ Հայաստանի, դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, […]
Ադրբեջանցի զինվորականները Թուրքիայում կմասնակցեն Anatolian Phoenix-2025 զորավարժություններին

Ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն Anatolian Phoenix-2025 զորավարժություններին, որոնք կանցկացվեն մայիսի 12-ից 23-ը Թուրքիայի Քոնիա քաղաքում։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության ադրբեջանական ծառայությունը: Զորավարժություններին Ադրբեջանը կներկայացնեն ռազմաօդային ուժերի օդաչուներ, որոնողափրկարարական ծառայության մասնագետներ, տեխնիկական անձնակազմ և ավիացիոն տեխնիկա։
Արագածոտնում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կան տուժածներ

Երեկ՝ մայիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։50-ի սահմաններում Արմավիր-Արտենի ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը, կոտրել այն, այնուհետև բախվել է քարերին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ […]
Գագիկ Խաչատրյանի ու Հովիկ Աբրահամյանի առանձնատները կոռուպցիայի հուշարձան են. Արթուր Հովհաննիսյան

Նախորդ շաբաթվանից քննարկում ենք դատախազության զեկույցը և ականատես ենք մի հետաքրքիր տեսարանի. վիզուալիզացիայի, ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը բնականոն ճանապարհով ընթանում է և շուրջ 600 միլիոն դոլարի հասնող դրամական միջոցներ և գույքեր արդեն վերականգնվել են և միլիարդավոր դոլարների գույքեր ու դրամական միջոցներ էլ քննության և գնահատման փուլում են: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության […]
ՀՀ-ում ծնունդների թիվը շարունակում է նվազել, մահերի թիվն՝ աճել

2025 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում 702-ով ավելի քիչ երեխա է ծնվել, քան նախորդ՝ 2024թ․-ի հունվար-մարտին։ Բնակչության հավելաճը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ կրճատվել է 17.4 տոկոսով՝ կազմելով ընդամենը 181 մարդ, նախորդ տարվա 1 041-ի փոխարեն: Aysor.am-ի դիտարկմամբ՝ ըստ ԱՎԿ-ի՝ Հայաստանում 2025թ.-ին երեք ամսում ծնվել է 7 302 երեխա։ 2024-ի նույն ժամանակահատվածում ծնված երեխաների թիվը 8 004 է եղել։ 2025թ.-ի […]
Քաղաքացիները պահանջում են, որ երկրի բարձրագույն պաշտոնատար անձանց հոգեբուժական բժշկական քննության ենթարկեն. Արծվիկ Մինասյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանից քաղաքացիները պահանջում են, թե ինչու օրենսդրական փոփոխություն չեն առաջարկում, որ բարձրագույն պաշտոնատար անձանց հոգեբուժական բժշկական քննության ենթարկեն ու պարբերաբար նման պահանջով առաջնորդվեն։ «Բերեք գնահատենք՝ ո՞րն է ավելի արդար պահանջ՝ օրենսդրական նախաձեռնություն անելը՞, թե՞ արդարադատության ֆունկցիան վերցնելը, ինձ թվում է՝ օրենսդրական նախաձեռնություն անելը»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։ Մինասյանի խոսքով՝ […]
Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 57 դեպք

Մայիսի 11-ին, ժամը 15:45-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանում, Աբովյանում, Վանաձորում, Դիլիջանում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու, Կոտայքի մարզի Աղավնաձոր, Փյունիկ, Արմավիրի մարզի Մրգաստան գյուղերում վնասվել են տանիքի թիթեղներ, անձրևատար խողովակներ, տապալվել ծառեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆՀՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր […]
Օրվա իշխանությունների վերարտադրվելու զրոյական հնարավորությունը դեռևս չի նշանակում, որ ընտրություններում նոր, սոլիդ իշխանությունների հաղթանակն ապահովված է. Վահե Հովհաննիսյան

Օրվա իշխանությունների ցածր վարկանիշը և վերարտադրվելու զրոյական հնարավորությունը դեռևս չեն նշանակում, որ ընտրություններում (հերթական, թե արտահերթ) նոր, սոլիդ իշխանությունների հաղթանակն ապահովված է։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ «Բոլոր հիմնական և մտահոգ դերակատարները սա պետք է հստակ ունենան իրենց հաշվարկներում։ Բոլորը պատրաստվում են ընտրությունների, և պետք չէ ձևացնել, թե դա այդպես […]
Թուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկով

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ չորս-հինգ տարի առաջ իրեն մկնդեղով ու սնդիկով թունավորելու փորձ է արվել։ «Դա ծանր թունավորում էր մկնդեղով և սնդիկով: Թունավորումը տեղի է ունեցել ինչ-որ տեղ, իսկ հետո բացահայտվել է թեստերի արդյունքում: Դա տեղի է ունեցել չորս-հինգ տարի առաջ»,- ասել է Ֆիդանը 24TV հեռուստաալիքի եթերում: Թուրք նախարարը չի մանրամասնել, թե […]
ՔՊ-ն կազմաքանդեց թիկունքը՝44-օրյա պատերազմում պարտության համար

Արցախի 44-օրյա պատերազմը պլանավորված պատերազմ էր, ելքերը բոլորը գիտեին: Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» կուսակցության նախագահ Արսեն Վարդանյանը։ ՔՊ-ն կազմաքանդեց թիկունքն ու թուլացրեց բանակը՝44-օրյա պատերազմում պարտության համար։ ՀՀ գործող իշխանությունները բերվել են իշխանության դրսի ուժերի կողմից հատուկ ծրագրով՝Արցախի հանձնում և ՀՀ-ի արտաքին քաղաքական ուղենիշի 180 աստիճանով փոփոխություն։ Բանակում չծառայածները, ովքեր ունեին զրո ռազմական գիտելիք […]
Կոտայքում «Վիլիս»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ապա բախվել «ГАЗ 3102»-ին

Երեկ՝ մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում էShamshyan.com-ը, ժամը 16։10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 121 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Գեղամ Համբարձումյանը իր վարած «УАЗ 469» (Վիլիս) մակնիշի ավտոմեքենայով, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, ապա դեպի Երևան ընթացող, […]
Կյանքից հեռացել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը

Կյանքից հեռացել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել են ընկերները: Նշվում է, որ Հովհաննիսյանն առողջական խնդիրներ ուներ, սակայն մահը վրա է հասել կաթվածի հետևանքով: