ՀՀ-ում ծնունդների թիվը շարունակում է նվազել, մահերի թիվն՝ աճել

2025 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում 702-ով ավելի քիչ երեխա է ծնվել, քան նախորդ՝ 2024թ․-ի հունվար-մարտին։ Բնակչության հավելաճը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ կրճատվել է 17.4  տոկոսով՝ կազմելով ընդամենը 181 մարդ, նախորդ տարվա 1 041-ի փոխարեն:

Aysor.am-ի դիտարկմամբ՝ ըստ ԱՎԿ-ի՝ Հայաստանում 2025թ.-ին երեք ամսում ծնվել է 7 302 երեխա։  2024-ի նույն ժամանակահատվածում  ծնված երեխաների թիվը 8 004 է եղել։

2025թ.-ի 3 ամիսներին Հայաստանում մահացել է 7 121 մարդ, ինչը 158-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն