ՔՊ-ն կազմաքանդեց թիկունքը՝44-օրյա պատերազմում պարտության համար

Արցախի 44-օրյա պատերազմը պլանավորված պատերազմ էր, ելքերը բոլորը գիտեին: Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» կուսակցության նախագահ Արսեն Վարդանյանը։

ՔՊ-ն կազմաքանդեց թիկունքն ու թուլացրեց բանակը՝44-օրյա պատերազմում պարտության համար։ ՀՀ գործող իշխանությունները բերվել են իշխանության դրսի ուժերի կողմից հատուկ ծրագրով՝Արցախի հանձնում և ՀՀ-ի արտաքին քաղաքական ուղենիշի 180 աստիճանով փոփոխություն։

Բանակում չծառայածները, ովքեր ունեին զրո ռազմական գիտելիք սկսեցին կազմաքանդել և թուլացնել բանակը՝թիրախավորել մարտական գեներալներին, քրեական շինծու գործերով բարոյալքելով բանակն ու սպայական կազմին։ 44-օրյա պատերազմը՝ՔՊ-Ադրբեջան կուլիսային պայմանավորվածության արդյունք էր՝Արցախի ՊԲ-ն ու հայ զինվորը չեն պարտվել՝նրանք դավաճանվել են Երևանից՝դիլետանտ թրքամոլ կլանի կողմից։

Եթե ՀՀ-ում 44-օրյա պատերազմի օրերին իշխանության լինեին ազգային, պետականամետ ուժերը, ապա Արցախն այսօր կլիներ հայկական՝Շուշիում չէր հնչի մուղամ, այլ կծածանվեր հայկական դրոշը։

ՔՊ-ն բերվել է իշխանության նաև հայ-ռուսական ռազմական և քաղաքական դաշինքը կազմաքանդելու և ՀՀ-ն դեպի ԵՄ ու ՆԱՏՕ տանելու համար։

ՀՀ գործող իշխանություններն՝իրենց ձեռքի տակ եղած ԶԼՄ-ներով և ռուսաֆոբ փորձագետներով հակառուսական տրամադրություններ են տարածում՝ՀՀ քաղաքացիներին կերակրելով ԵՄ-ին անդամակցելու մասին հեքիաթներով։

Հայ-ռուսական ռազմա-քաղաքական դաշինքը՝ՀՀ քաղաքացիների և հայոց պետականության անվտանգության վահանն էր՝այսօր այդ վահանը թուլացվում է, իսկ Սյունիքի վահան Արցախը՝ հանձնված է։

Ադրբեջանի համար ձեռնտու է ՔՊ-ական կապիտուլյանտ իշխանությունների վերարտադրությունը 2026թ․-ին, քանի որ այդ պարագայում Բաքուն առանց մեկ կրակոց ստանալու է Զանգեզուրի միջանցքն ու հայոց բանակի ապառազմականացումը։

Հայոց պետականության միակ փրկությունն՝օպերատիվ կերպով իշխանափոխության մեջ է։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն