ԲԸՏՄ-ն Գյումրիում արձանագրել էառանց թույլտվության գործունեություն իրականացնելու 2 դեպք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Շիրակի մարզի Գյումրի քաղաքում արձանագրել են առանց թույլտվության գործունեություն իրականացնելու 2 դեպք։ Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

Մետաղամշակում իրականացնող «Մագնոն Ա» ՍՊԸ-ն հաստոցների, զոդման, եռակցման աշխատանքները կատարել է առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Ձկնաբուծությամբ զբաղվող ֆիզիկական անձ Ս.Կ.-ն չունենալով ջրօգտագործման թույլտվություն գրունտային ջրերից իրականացրել է ապօրինի ջրառ։

Տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի պետի որոշումներով 2 դեպքերով էլ ապօրինի գործունեությունները կասեցվել են։

Նշանակվել են վարչական տուգանքներ, ներկայացվել շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն