Այս պահին «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ կոնկրետ ոչինչ չկա. կողմերը կքննարկեն, թե ինչ տեղի կունենա. Ֆիդան

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված մի շարք համաձայնագրեր, ինչպես նաև Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև կնքված համաձայնագիրը շատ դրական պատկեր են ստեղծել տարածաշրջանի համար։

 

Այս մասին TGRT Haber-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

 

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը խորհրդակցություններ է անցկացրել թուրքական կողմի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպման և համաձայնագրերի վերաբերյալ:

 

«Այս պահին «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ կոնկրետ ոչինչ չկա։ Կողմերը կքննարկեն, թե ինչ տեղի կունենա և ինչպես կզարգանա իրավիճակը։ Մեր դիրքորոշումը հիմնված է վստահության վրա։ Մենք վստահում ենք մեր ադրբեջանցի եղբայրներին»,-ասել է Ֆիդանը։

 

Նա նաև բարձ է գնահատել Փաշինյանի դիրքորոշումն այս հարցում։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն