Բրազիլիայի նախագահը սկսել է պատասխան միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի մաքսատուրքերի դեմ

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան կարգադրել է սկսել ԱՄՆ-ի կողմից  բրազիլական ապրանքների նկատմամբ 50%-ի չափով մաքսատուրքեր սահմանելու որոշման  դեմ պատասխան միջոցներ ձեռնարկելու գործընթացը:

Այդ մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով հանրապետության փոխնախագահ Ջերալդու Ալկմինին:

«Հուսով եմ՝ սա կնպաստի երկխոսության և բանակցությունների արագացմանը», – ասել է փոխնախագահը:

Բացի այդ, գործակալության աղբյուրը պարզաբանել է, որ Բրազիլիայի իշխանությունները իրենց որոշման մասին ԱՄՆ-ի կառավարությանը պաշտոնապես կտեղեկացնեն օգոստոսի 29-ին:

Bloomberg-ի փոխանցմամբ՝ 30 օրվա ընթացքում Բրազիլիայի Արտաքին առևտրի պալատը կորոշի, թե արդյոք ԱՄՆ-ի կողմից ձեռնարկված միջոցները համապատասխանում են Տնտեսական փոխադարձության մասին օրենքին: Եթե որոշումը դրական լինի, նախարարների խումբը կմշակի հակամիջոցների ցանկ:

Ավելի վաղ Թրամփը 50%-ի չափով մաքսատուրքեր էր սահմանել բրազիլական մի շարք ապրանքների, այդ թվում՝ մսի և սուրճի համար: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնում որոշում են ընդունել մաքսատուրքերից ազատել Բրազիլիայից ստացվող ցելյուլոզը, ինքնաթիռների բաղադրիչները, հազվագյուտ մետաղները և նարնջի հյութը: Բրազիլիայի ղեկավարը խոստացել է հայելային պատասխան, սակայն ավելի ուշ հույս է հայտնել, որ հնարավոր կլինի բանակցությունների միջոցով հասնել մաքսատուրքերի վերանայման։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն