Ադրբեջանցի սահմանապահները Հայաստանից Ադրբեջան սահմանն անօրինական հատելու փորձի ժամանակ Իրաքի քաղաքացու են ձերբակալել

Սեպտեմբերի 1-ին «Գուբաթլի» առանձին սահմանապահ դիվիզիայի ծառայության տարածքում հայտնաբերվել են Հայաստանից Ադրբեջան պետական ​​սահմանի խախտման հետքեր։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական ​​սահմանապահ ծառայությունը։

«Օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալվել է Իրաքի քաղաքացի Ալի Էմադ Աթթալլահ Բադրավին՝ ծնված 2002 թվականին»,- ասվում է  գերատեսչության հայտարարության մեջ։

Փաստի առթիվ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն