ՈՒՂԻՂ. Հանրահավաք Ազատության հրապարակում

Հաստատվել է կամավոր ատեստավորման ժամանակացույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է 2025 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը: Համաձայն հրամանի` հանրակրթական դպրոցների ուսուցիչների, արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների, այդ թվում՝ մանկապատանեկան ստեղծագործական, մշակութային և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների մանկավարժական աշխատողների և մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող հոգեբանների կամավոր ատեստավորումը կանցկացվի 2025 թվականի նոյեմբերին: […]
Քաջարանում «BMW»-ն գլխիվայր հայտնվել է ճանապարհամերձ հատվածում

Սեպտեմբերի 2-ին, ժամը 12։44-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Բարիկավան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ […]
Չնայած ՀՀ-ից հնչեցված կոչին, որ պետք է օգտագործել «Թրամփի ուղի» ձևակերպումը, թե էրդողանական և թե Բաքվի վարչախմբերը շարունակում են օգտագործել հենց «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ անվանումը. Ոսկանյան

Շանհայի Համագործակցության Կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ հանդիպումներ ունեցած Թուրքիայի նախագահը ուշագրավ «բացահայտում» էր արել, որից պարզ էր դառնում, որ ռուսական և իրանական կողմերի մոտ մտահոգություններ կան «Թրամփի ուղու» վերաբերյալ։ Այս մասին թելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: «Չինաստանից վերադառնալիս Էրդողանը, մասնավորապես, նշել է, որ «Ռուսաստանը և Իրանը կհասկանան, որ իրենց մտահոգությունները հիմանազուրկ […]
Արցախի հարցը շարունակում է մնալ իրավական, քաղաքական և բարոյական օրակարգում. Օսկանյան

Այսօր, Արցախի՝ 1991 թվականին Ադրբեջանի կազմից անկախանալու մասին հռչակագրի օրն է, որը տասնամյակներ շարունակ նշվել է նույնիսկ միջազգային ճանաչման բացակայության պայմաններում։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ «Հաջորդական հայկական կառավարությունները կանխամտածված խուսափել են պաշտոնապես ճանաչել Արցախը՝ բանակցությունների և խաղաղ կարգավորման հնարավորությունը պահպանելու նպատակով։ Սակայն Փաշինյանի «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը հրահրեց պատերազմ՝ […]
«Զանգեզուրի միջանցքի» բացմամբ մեր տարածաշրջանում կտիրի խաղաղություն և կայունություն. Էրդողան

«Զանգեզուրի միջանցքը» շարժման մեջ կդնի տարածաշրջանի ցամաքային և երկաթուղային ճանապարհները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: ««Զանգեզուրի միջանցքի» բացմամբ մեր տարածաշրջանում կտիրի խաղաղություն և կայունություն, կսկսեն գործել ցամաքային և երկաթուղային ճանապարհները, կբացվեն սահմանային անցակետերը։ Սա դրական ազդեցություն կունենա բազմաթիվ ոլորտների վրա, առաջին հերթին՝ առևտրի վրա», — նշեց նա։ «Ես հավատում եմ, որ Հարավային […]
Ադրբեջանցի սահմանապահները Հայաստանից Ադրբեջան սահմանն անօրինական հատելու փորձի ժամանակ Իրաքի քաղաքացու են ձերբակալել

Սեպտեմբերի 1-ին «Գուբաթլի» առանձին սահմանապահ դիվիզիայի ծառայության տարածքում հայտնաբերվել են Հայաստանից Ադրբեջան պետական սահմանի խախտման հետքեր։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը։ «Օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալվել է Իրաքի քաղաքացի Ալի Էմադ Աթթալլահ Բադրավին՝ ծնված 2002 թվականին»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։ Փաստի առթիվ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
Միայն 2025 թվականի օգոստոսին պետական բյուջե է վերականգնվել 3.7 մլրդ դրամ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող տարբեր քրեական վարույթների նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողությունների արդյունքում միայն 2025 թվականի օգոստոսին պետական բյուջե է վերականգնվել 3 մլրդ 763 մլն 809 հզր 34 ՀՀ դրամ գումար: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Նոր Արեշի 36-ամյա բնակիչը վիճաբանnւթյան ժամանակ դանшկահարել էր եղբորը

Օգոստոսի 30-ին՝ ժամը 22․15-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա մի երիտասարդ: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնում կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի և Էրեբունու քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ […]
Վտանգավոր սննդամթերքի արտադրությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երևանի կենտրոնի տեսուչները «Գոլդեն Գոութ» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում իրականացվող ստուգման ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրատեսակներից և ներկայացրել լաբորատոր մանրէաբանական փորձաքննության: Հետազոտության արդյունքներով՝ «Պանիր չանախ» և «Պանիր լոռի» արտադրատեսակների նմուշները աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով ամրագրված պահանջներին, ուստի համարվում են վտանգավոր սննդամթերք: ՍԱՏՄ […]
ՀՀ-ում կստեղծվի պետական հարթակ տների վաճառքի մասին հայտարարությունները ստուգելու համար

Հայաստանում պետական հարթակ կստեղծվի անշարժ գույքի վաճառքի մասին բոլոր հայտարարությունները ստուգելու համար։ «Ռիելթորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին այս նախագիծն այսօր հավանության արժանացավ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ և կներկայացվի լիագումար նիստերի քննարկմանը: Հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հստակեցրեց, որ էլեկտրոնային հարթակը կգործի կոմիտեին կից։ Նրա խոսքով` […]
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Սեպտեմբերի 2-3-ին Շիրակում, Արարատյան դաշտում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: Երևանում սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 3-ին և 7-ին երեկոյան, 4-ի գիշերը և երեկոյան սպասվում է, 5-6-ի երեկոյան […]
Վիգեն Էուլջեքջյանն արդեն 20 օր հացադուլ է անում Բաքվի բանտում. ընտանիքն ահազանգում է

2020 թ-ի 44-օրյա պատերազմի ընթացքում գերևարված Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքը հայտնում է, որ նա արդեն 20 օր շարունակ հացադուլ է անում Բաքվի բանտում։ Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լուսիանա Մինասյանը մասնավորապես գրել է. «Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքը խորը ցավով է լցված։ Երկար սպասված ազատ արձակման մասին լավ լուրեր լսելու փոխարեն, Բաքվից այսօր ստացված զանգը բացահայտեց, որ նա 20 օր է՝ […]
Արցախն ապրում է, Արցախը պիտի ապրի, Արցախը վերադառնալու է. Արցախի ԱԺ նախագահը՝ սեպտեմբերի 2-ի խորհրդի ու Արցախի ապագայի մասին

Սեպտեմբերի 2-ը պարզապես տարեթիվ չէ, դա հայ ժողովրդի համար ազատության ձգտման, ինքնության պահպանման և պետականության կերտման խորհրդանշական օրն է։ Այս մասին «Արցախ. Չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» թեմայով միջազգային խորհրդաժողովի ընթացքում իր ելույթում ասաց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը: Նրա խոսքով՝ Արցախի Հանրապետության կայացումը որպես պետություն եղել է համայն հայության համատեղ ջանքերի արդյունք։ «Վերջին տարիները մեզ […]
Մենք կվերականգնենք ու կկրկնապատկենք Արցախի անկախության օրը. Անաստաս Իսրայելյան

Արցախի էջը փակված չէ. մեր պայքարը ոչ թե պшտերազմի, այլ արդարության և խաղաղության համար է. Իշխան Սաղաթելյան

Սիրելի՛ հյուրեր, հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք համախմբվել ենք այստեղ՝ Երևանում, ոչ թե միայն հիշելու անցյալը կամ փաստագրելու հերթական ողբերգությունը, այլ խոսելու մեր ապագայի մասին։ Այս մասին ՀՅԴ «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» միջազգային գիտաժողովի ընթացքում բացման խոսքում ասաց Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: ««Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով այս խորհրդաժողովը ինքնին արձանագրում է մի […]
Այս հուշակոթողը կսփոփի գերեզման կորցրած ծնողների ցավը. զոհվածի մայր

Նիկոլն ա հանձնել մեր երկիրը. Արցախը կործանեց, հիմա Հայաստանն է կործանում. զոհվածի մայր

Արցախի ներկայացուցչության շենքն օրինական ճանապարհով վերցնել անհնարին է. Սամվել Շահրամանյան

Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ քրեական գործերին, որոնցով ինքն ունի վկայի կարգավիճակ: Հարցին՝ ի՞նչ ունի Սամվել Բաբայանն իր դեմ, որ հաղորդում է ներկայացրել, Շահրամանյանը նախ ասաց, որ տեղյակ չէ, ապա հավելեց. «Ես տեղյակ չեմ, թե նա ինչ հաղորդում է տվել, կամ ի՞նքն է տվել, թե՝ ոչ: Բայց կարող եմ ասել, […]
Նուբարաշենում մոպեդ է շրջվել

Սեպտեմբերի 1-ին, ժամը 06:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցից դեպի Նուբարաշենի փողոց տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նուբարաշենի փողոցի թիվ 3 հասցեի […]
Փաշինյանը Արցախը Ադրբեջանի կազմում է ճանաչել ՀՀ քաղաքացու տված մանդատով

Այսօր Արցախը համարվում է թոկ ՀՀ-ի վզին, որից պետք է ազատվել. Սամվել Շահրամանյան

Եռաբլուրում օծվեց «Արցախի Կանչը» հուշակոթողը

Այս խաչքարերը մեր համազգային ցավի և հպարտության խորհրդանիշ են. Արցախի թեմի առաջնորդ

Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ուղերձը Արցախի Անկախության օրվա առթիվ

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի Անկախության օրվա առթիվ «Եղբայրներ և քույրեր, սիրելի՜ հայեր Սեպտեմբերի 2-ը Արցախի անկախության օրն է: Այս տարի՝ 2025 թվականին, հայերը երկրորդ տարին է, ինչ նշում են Արցախի անկախության օրն առանց Արցախի, արցախցիներն՝ իրենց հայրենիքից հեռու։ 1991 թվականի այս օրը Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային ժողովրդական պատգամավորների խորհուրդների համատեղ նստաշրջանում՝ […]
Կոտայքում «Ford Transit»-ը «բախվել է բազալտե եզրաքարին և կողաշրջված հայտնվել ճանապարհի մեջտեղում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:45-ի սահմաններում Երևանի բնակիչ 59-ամյա Աշոտ Օ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ «Շանգրի Լա» խաղատան մոտ, բախվել է բազալտե եզրաքարին և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով […]
Մինսկի խումբը լուծարելու պատմական որոշումն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի կարևոր հանգրվաններից մեկը հանդիսացավ. Թուրքիայի ԱԳՆ

Ողջունում ենք որոշումը՝ փակել Մինսկի խումբը և լուծարել դրա հետ կապված կառույցները, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն: «Այս պատմական որոշումն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի կարևոր հանգրվաններից մեկը հանդիսացավ»,-նշված է հայտարարության մեջ: Նշենք, որ ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշում կայացրեց՝ փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան կից կառույցները: Կառույցը լուծարելու առաջարկով հանդես են եկել Փաշինյանն ու […]
Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է. Արցախի ԱԺ

Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հռչակման 34-ամյակի կապակցությամբ Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել «Սիրելի’ հայրենակիցներ 2025 թվականի սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հռչակման 34-րդ տարեդարձը։ Այս տարեթիվը հայ ժողովրդի համար ոչ միայն պատմականորեն հիշարժան օր է, այլև միջազգային իրավունքի հիման վրա ինքնորոշման և խաղաղ ապրելու իրավունքի վկայություն։ Համահայկական կարևորություն ունեցող այդ որոշումը […]
Երևանում 15-ամյա տղան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»

Օգոստոսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Փավստոս Բուզանդ 7 հասցեից շտապօգնության խումբը «ջերմային այրվածք էլեկտրական աղեղ բոցով դեմքի, պարանոցի, զույգ վերին վերջույթների շրջանում 1-ին, 2-րդ, 3-րդ ասիճանի մոտավորապես 8 տոկոս […]
Ո՞նց կարելի ա Արցախի էջը փակել, սխալ ա ասում Փաշինյանը, իրենց թուրք եմ համարում

Սամվել Շահրամանյանը Եռաբլուրում մասնակցում է «Արցախի կանչը» հուշահամալիրի բացմանը
