Չնայած ՀՀ-ից հնչեցված կոչին, որ պետք է օգտագործել «Թրամփի ուղի» ձևակերպումը, թե էրդողանական և թե Բաքվի վարչախմբերը շարունակում են օգտագործել հենց «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ անվանումը. Ոսկանյան

Շանհայի Համագործակցության Կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ հանդիպումներ ունեցած Թուրքիայի նախագահը ուշագրավ «բացահայտում» էր արել, որից պարզ էր դառնում, որ ռուսական և իրանական կողմերի մոտ մտահոգություններ կան «Թրամփի ուղու» վերաբերյալ։ Այս մասին թելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Չինաստանից վերադառնալիս Էրդողանը, մասնավորապես, նշել է, որ «Ռուսաստանը և Իրանը կհասկանան, որ իրենց մտահոգությունները հիմանազուրկ են»։

Այսինքն, ըստ Էրդողանի, ստացվում է, որ առայժմ այդ երկու պետությունները չեն հասկացել, որ մտահոգության կարիք չկա։

Ի դեպ, չնայած հենց նույն ՇՀԿ գագաթաժողովին հայկական կողմից հնչեցված կոչին, որ պետք է օգտագործել «Հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» ձևակերպումը, թե Էրդողանական և թե Բաքվի վարչախմբերը շարունակում են օգտագործել հենց «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ անվանումը»,-գրել է Ոսկանյանը:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն