Ռուսաստանի և Հայաստանի առևտուրը զգալիորեն կրճատվել է․ Օվերչուկ

Ռուսաստանի և Հայաստանի առևտուրը զգալիորեն կրճատվել է, սպասվում է, որ տարվա ավարտին ցուցանիշները կնվազեն երկու անգամ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Այն (առեւտուրը — խմբ.) զգալիորեն կրճատվել է։ Մենք ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ այն կկրճատվի նախորդ տարվա համեմատ երկու անգամ։ Եթե անցյալ տարի կար 12,4 միլիարդ դոլար, ապա այս տարի կլինի վեցի շրջանում, գուցե մի փոքր ավելին»,-ասել է Օվերչուկը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն