Ի՞նչ կարծիք ունեն քաղաքացիները Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի մասին. հարցախույզ

Կյանքից հեռացել է Ջորջիո Արմանին

91 տարեկանում մահացել է աշխարհահռչակ դիզայներ Ջորջիո Արմանին։ Հաղորդում է Ռոյթերզը։ Արմանին ժամանակակից իտալական ոճի և նրբագեղության հոմանիշն էր։ Նա համատեղում էր դիզայների տաղանդը գործարարի հմտության հետ՝ ղեկավարելով մի ընկերություն, որի տարեկան շրջանառությունը կազմում էր մոտ 2.3 միլիարդ եվրո (2.7 միլիարդ դոլար)։
Արմավիրի մարզպետ նշանակված նախկին ՀՀԿ-ական Վահրամ Խաչատրյանի «թռիչքային» կարիերան. Hetq.am

Կառավարությունն այսօր Արմավիրի մարզպետի պաշտոնում նշանակեց նույն մարզի Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանին: Վերջինս Մեծամոր համայնքի ղեկավար էր ընտրվել 2021թ. դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքներով: Hetq.am-ը գրում է, որ Վահրամ Խաչատրյանի «թռիչքային» կարիերան սկսվել է 2018թ. իշխանափոխությունից հետո: Նախկին իշխանությունների օրոք Վ. Խաչատրյանը «Հանրապետական» կուսակցության անդամ էր և 2016թ. ընտրվել էր Արմավիրի մարզի Նորապատ համայնքի […]
Սի Ծինփինը Պեկինում բանակցություններ է վարում Կիմ Չեն Ընի հետ

Պեկինում ընթանում են Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջև բանակցությունները։ Այս մասին հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Ավելի վաղ Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը հայտարարել էր, որ Չինաստանը պատրաստ է ԿԺԴՀ-ի հետ միասին ամրապնդել ռազմավարական փոխգործակցությունը, ընդլայնել փոխանակումներն ու համագործակցությունը, խորացնել փորձի փոխանակումը պետական կառավարման ոլորտում, […]
Մայր Աթոռում մեկնարկել է Միջեկեղեցական համաժողով՝ նվիրված Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակին

Սեպտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց «Ապրելով Հավատամքն այսօր. Նիկիայի տիեզերաժողովի 1700-ամյակի հիշատակում» խորագրով միջեկեղեցական համաժողովը։ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված հավաքի նպատակն է համախմբել երիտասարդ հոգևորականների՝ համատեղ խորհելու Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների շուրջ, ուսումնասիրելու Նիկիական Հավատամքի իմաստն ու արդիականությունը մեր օրերում […]
2025 թվականի առաջին կիսամյակում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1.011 քրեական վարույթ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1.011 քրեական վարույթ (2024-ին՝ 887), որից 477-ը փոխանցվել է 2024 թվականից: Հաշվետու ժամանակահատվածում 1011 քրեական վարույթից 53-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 64), 316-ը կարճվել է (2024-ին՝ 240), որից 269-ը` ռեաբիլիտացնող (2024-ին՝ 203), իսկ 47-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2024-ին՝ […]
«Զանգեզուրի միջանցքը» եզակի ուղի կդառնա Կասպից ծովից և Կենտրոնական Ասիայից էներգիա մատակարարելու համար․ Ադրբեջանի էներգետիկայի նախարար

«Զանգեզուրի միջանցքի» բացումը կապահովի Կասպից ծովի տարածաշրջանից և Կենտրոնական Ասիայից Նախիջևանի միջոցով Թուրքիա և համաշխարհային շուկաներ ածխաջրածինների և «կանաչ էներգիայի» մատակարարման եզակի ուղի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը՝ ելույթ ունենալով Թուրքիայի Իզմիր քաղաքում անցկացվող ադրբեջանա-թուրքական չորրորդ էներգետիկ ֆորումում։ Նրա խոսքով՝ Իգդիր-Նախիջևան գազատարը, որը հսկայական տարածաշրջանի էներգետիկ քարտեզը կազմող նախագծերից մեկն է, […]
Google-ի կողմից մատուցվող ծառայությունների խափանմանը բախվել է ավելի քան 50 երկիր

Սեպտեմբերի 4-ին` Երևանի ժամանակով ժամը 11:10-ից, հայաստանյան օգտատերերի կողմից համացանցում նկատված խնդիրները կրել են տարածաշրջանային բնույթ և պայմանավորված են եղել Google ընկերության կողմից մատուցվող ծառայությունների խափանմամբ: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Հարկ է նշել, որ ըստ Google-ի տարածած տեղեկատվության՝ խնդրին բախվել է ավելի քան 50 երկիր:
Հաստատվել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Էնթոնի Թեյլորը, մրցավարի օգնականներ՝ Գարի Բեսվիկը և Ադամ Նանը։ Չորրորդ պաշտոնյան կլինի Ռոբերտ Ջոնսը, իսկ VAR-ի պատասխանատուներ՝ Փիթեր Բանքեսը և Ստյուարտ Աթվելը։ Նշենք, […]
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Երևանում սեպտեմբերի 4-ի երեկոյան, 5-ին և 7-ին կեսօրից հետո սպասվում է, 6-ին երեկոյան հանարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Մարզերում սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին և 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 6-ին […]
Տոկիոյի փողոցներում ծխելու արգելք կա, հետաքրքիր է. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել զբոսանքից

Ահագին ժամանակ է քայլում եմ Տոկիոյում և ոչ մի ծխող մարդ չտեսա փողոցում և շատ զարմանալի էր, չնայած՝ խանութներում տեսա, որ ծխախոտ են վաճառում, ըստ էության բաց վաճառադարակներում, բայց ոչ մի ծխող մարդ չտեսա, մինչև հանդիպեցի ահա այսպիսի տեղի, որը, ինչպես կարող եք տեսնել, ծխելու և ծխողների համար է: Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ […]
Ալեն Սիմոնյանը Ղրղզստանի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է Ադրբեջանում գտնվող հայերի խնդրին առնչվող հարցեր

Պաշտոնական այցով Ղրղզստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ղրղզական Հանրապետության խորհրդարանի (Ժոգորկու Քենեշ) նախագահ Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները նախ ունեցել են առանձնազրույց, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուին ջերմ ընդունելության համար՝ […]
Վարչապետը որևէ սխալ բան չի ասել. նորանշանակ Թորոսյանը՝ Փաշինյանի՝ «կառավարությունը ես եմ» հայտարարության մասին

Ես վատ եմ զգում, երբ որ մեր գործընկերները կլինեն լրագրող կամ ոչ լրագրող, կոնտեքստից կտրում են խոսքերը, տված հարցը և տված պատասխանը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «կառավարությունը ես եմ» հայտարարությանը: «Վարչապետը կառավարության ղեկավարն է, ինչո՞ւ, ինչի՞ մասին է […]
ՆԱՏՕ-ն կշարունակի դիմակայել Ռուսաստանին նույնիսկ ուկրաինական ճգնաժամի ավարտից հետո․ Մարկ Ռյուտե

Հյուսիսատլանտյան դաշինքը կշարունակի դիմակայել Ռուսաստանին նույնիսկ ուկրաինական ճգնաժամի ավարտից հետո։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ ելույթ ունենալով Չեխիայում անցկացվող պաշտպանական ֆորումում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ռուսական սպառնալիքը չի ավարտվի Ուկրաինայում հակամարտության ավարտով։ ՆԱՏՕ-ն պետք է և կշարունակի պատրաստվել դրան հակազդելուն»,-ասել է նա։ Նա կոչ է արել ԵՄ երկրներին շարունակել ավելացնել ռազմական արտադրությունը […]
Նիկոլը Ալիևի, Էրդողանի բոլոր պահանջները կատարում է․ սահմանադրական փոփոխություններ լինելու են

Թվային վարորդական վկայականի և տեխանձնագրի տարբերակն ընտրելու դեպքում պետական տուրքը կիսով չափ պակաս է․ ՆԳ նախարար

Հայաստանի կառավարության նիստում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց վարորդական վկայականների և հաշվառման վկայականների թվայնացման մասին նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նշեց, որ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել կարգավորումը, ըստ որի քաղաքացիները կարող են օգտագործել թվային վարորդական վկայական և թվային հաշվառման վկայագիր (տեխանձնագիր)․ «Սեպտեմբերի 1-ից սկսած մեր քաղաքացիները, որոնք ունեն վարորդական վկայականներ, այլևս որևէ պարտավորություն […]
Վահրամ Խաչատրյանը՝ Արմավիրի, Արեն Մկրտչյանը՝ Լոռու մարզպետ

Վահրամ Խաչատրյանը կառավարության այսօրվա որոշմամբ նշանակվել է Արմավիրի մարզպետ։ Կառավարության մեկ այլ որոշմամբ, Լոռու մարզպետ է նշանակվել ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Վահրամ Խաչատրյանը Մեծամորի ՔՊ-ական համայնքապետն էր։
Սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 28-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

2025 թ. սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 28-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ «Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու անհրաժեշտությամբ»,– ասված է որոշման մեջ: Որոշմամբ սահմանվում […]
ՌԴ-ն զգուշավոր լավատեսությամբ է նայում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրին․ ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանը զգուշավոր լավատեսությամբ է նայում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրին, դա ներդրում է տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք շատ զգուշավոր լավատեսությամբ ենք նայում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրին։ Սա ևս կարևոր ներդրում է մեր մեծ եվրասիական տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում»,-ասել է նա։
Google-ում և Youtube-ում համատարած խափանումներ են

Google–ում և Youtube-ում համատարած խափանումներ են: Օգատատերերը չեն կարողանում օգտվել որոնողական համակարգից և մյուս ծառայություններից։
Ռուսաստանի և Հայաստանի առևտուրը զգալիորեն կրճատվել է․ Օվերչուկ

Ռուսաստանի և Հայաստանի առևտուրը զգալիորեն կրճատվել է, սպասվում է, որ տարվա ավարտին ցուցանիշները կնվազեն երկու անգամ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։ «Այն (առեւտուրը — խմբ.) զգալիորեն կրճատվել է։ Մենք ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ այն կկրճատվի նախորդ տարվա համեմատ երկու անգամ։ Եթե անցյալ տարի կար 12,4 միլիարդ […]
ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատ արձակել բոլոր պատանդներին համապարփակ գործարքի շրջանակներում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ պատրաստ է ազատ արձակել Գազայի հատվածում պահվող բոլոր պատանդներին Իսրայելի հետ համապարփակ գործարքի շրջանակներում, որը պետք է ներառի անկլավում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում: Համապատասխան հայտարարությունը հրապարակել են թելեգրամյան ալիքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «ՀԱՄԱՍ-ը հաստատում է, որ պատրաստ է անցնել համապարփակ գործարքի իրականացմանը, որի շրջանակներում ազատ կարձակի բոլոր պատանդներին՝ պաղեստինցի […]
Սեպտեմբերի 3-ից Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավորապես դադարեցվել են

Սեպտեմբերի 3-ից Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավորապես դադարեցվել են։ Այս մասին հայտնում են Սյունիքի օդանավակայանից։ «Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 3-ից Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավորապես կդադարեցվեն՝ պայմանավորված օդանավի տեխնիկական սպասարկման անհրաժեշտությամբ: Սպասարկումն իրականացվում է՝ ապահովելու թռիչքների անվտանգությունն ու հարմարավետությունը»։
Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ մեղադրվող ՊՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հայկազ Բաղմանյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 1999-2020 թվականների ընթացքում ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնները զբաղեցրած Հ. Բ.-ն, օրենքով նախատեսված արգելքին հակառակ, իր մտերիմի՝ առևտրային կազմակերպության տնօրենի […]
Նարեկ Մկրտչյանի եղբայրը ձերբակալվե՞ լ է. պատկան մարմինները դեռևս չեն մեկնաբանում

Գիշերը Փարաքարում բերման է ենթարկվել ՔՊ-ական նախկին նախարար, այժմ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը՝ թմրանյութի կասկածանքով։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները և տելեգրամյան ալիքները՝ հաղորդելով, որ միջադեպը եղել է, երբ ոստիկանները կանգնեցրել են ավտոմեքենան, որում եղել են Մկրտչյանն ու ընկերը, վերջինս, տեսնելով ոստիկաններին, անմիջապես փախուստի է դիմել, իսկ պայուսակում հայտնաբերվել են […]