«Զանգեզուրի միջանցքը» եզակի ուղի կդառնա Կասպից ծովից և Կենտրոնական Ասիայից էներգիա մատակարարելու համար․ Ադրբեջանի էներգետիկայի նախարար

«Զանգեզուրի միջանցքի» բացումը կապահովի Կասպից ծովի տարածաշրջանից և Կենտրոնական Ասիայից Նախիջևանի միջոցով Թուրքիա և համաշխարհային շուկաներ ածխաջրածինների և «կանաչ էներգիայի» մատակարարման եզակի ուղի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը՝ ելույթ ունենալով Թուրքիայի Իզմիր քաղաքում անցկացվող ադրբեջանա-թուրքական չորրորդ էներգետիկ ֆորումում։

Նրա խոսքով՝ Իգդիր-Նախիջևան գազատարը, որը հսկայական տարածաշրջանի էներգետիկ քարտեզը կազմող նախագծերից մեկն է, նույնպես Ադրբեջանի և Թուրքիայի միասնական քաղաքական կամքի արդյունք էր։

«Իգդիր-Նախիջևան գազատարը ոչ միայն ապահովում է բնական գազի անմիջական մատակարարում Նախիջևանի և Թուրքիայի միջև ցամաքային գծով, այլև ստեղծում է հակադարձ հոսքի հնարավորություն՝ մեծացված հզորության շնորհիվ։ Այս գազատարը նոր դարպաս է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական էներգետիկ գործընկերության համար, որը բացվում է Նախիջևանի միջով», — ասաց նա։

Շահբազովը շեշտել է, որ «Զանգեզուրի միջանցքը», բացի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող անարգել երթուղի լինելուց, կամրապնդի հարաբերությունները Թուրքիայի և այլ թյուրքական պետությունների հետ էներգետիկ և հաղորդակցական ասպեկտներում, «մեր երկրները կդարձնի Միջին միջանցքի հիմնական կենտրոններից մեկը էներգետիկայի, տրանսպորտի և տարանցման ոլորտում»։

Նա հավելել է, որ Ալիևի խոսքով՝ առաջիկա տարիներին «Զանգեզուրի միջանցքը» կդառնա կարևոր օղակ ինչպես Միջին միջանցքում, այնպես էլ Հյուսիս-Հարավ միջանցքում, կամրապնդի խաղաղությունն ու բազմակողմ համագործակցությունը տարածաշրջանում և օգուտ կբերի բոլոր հարևան երկրներին արևելքից մինչև արևմուտք, Ադրբեջանից հյուսիսից մինչև հարավ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն