Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած մանկապղծության գործով մեղադրվող երրորդ անձը՝ Վ.Ե.-ն, ևս կալանավորվել է երկու ամսով: Այս մասին 24News-ին հայտնում են Քննչական կոմիտեից։
Նշենք՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Վ.Ե.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հոդվածը` անառակաբարո արարք, որը կատարվել է հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված:
Ավելի վաղ Վեդիի դեպքով ձերբակալվել էր քույրերի հորեղբայրը: Այս գործով 2 ամսով կալանավորված են Արթուր Երեմյանը և Դավիթ Այնազյանը:
Հասմիկ Սարգսյան

































