Լավրովը Մոսկվայի և Երևանի հարաբերություններն անվանել է բարդ

Ռուսաստանն ու Հայաստանը ներկայում ունեն մտերիմ, բայց միևնույն ժամանակ բարդ հարաբերություններ՝ հաշվի առնելով Երևանն «իր ենթակայության տակ առնելու» Արևմուտքի փորձերը։ Այս մասին Նյու Դելիում ԲՐԻԿՍ-ի նախարարական հանդիպմանը մասնակցության արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք Հայաստանի հետ հարաբերություններ ունենք, այդ հարաբերությունները մտերիմ են, դաշնակցային, բայց միևնույն ժամանակ բարդ՝ հաշվի առնելով, թե ինչպես է Արևմուտքը փորձում Հայաստանը, ինչպես Անկախ Պետությունների Համագործակցության որոշ այլ անդամների դեպքում, կրկին իր ենթակայության տակ առնել, խզել նաև ԱՊՀ և Եվրասիական տնտեսական միության գործընկերների հետ Հայաստանի փոխշահավետ տնտեսական, առևտրային և ներդրումային կապերը», — ասել է նա։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն