Հունիսի 7-ի ընտրությունները Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է․ քաղաքագետ

Ադրբեջանը կարողանում է մտածված ու բազմաքայլ քաղաքականություն վարել, որը հնարավոր չէր լինի առանց Հայաստանում ներդրված գործող իշխանության: Այս մասին գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ «2020 թվականին Բաքուն կարողացավ ցույց տալ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, որ Հայաստանի գործող իշխանությունը դեստրուկտիվ է և իրավիճակը կարելի է փոխել պատերազմի միջոցով: Դա նրան հաջողվեց: Պատերազմի թույլտվությունը ստացվեց: Հաջորդ փուլում, […]

Իշխանական թիմը թեժ նախընտրական ռեժիմում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիմի հետ դռնփակ հանդիպումներում հորդորել է ՔՊ-ականներին անձամբ՝ վարչական շրջան առ վարչական շրջան, մարզ առ մարզ, իրականացնել քարոզարշավ՝ անկախ կարգավիճակից՝ նախարար են, պատգամավոր, թե մարզպետ։ Բոլորը պետք է մտնեն մարդկանց տները, այլ ոչ թե ինչ-որ անծանոթ երիտասարդներ բուկլետներ տարածեն։ Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը թիմակիցներից պահանջել է […]

Սրբուհի Գալյանի ունեցվածքը՝ 5 անշարժ գույք, միլիոնավոր վարկեր ու 45 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել ՔՊ ցուցակի 6-րդ համարը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ հասկանալու, թե ինչ գույք, եկամուտներ ու պարտավորություններ ունի Հայաստանի ամենաերիտասարդ նախարարներից մեկը։ Գալյանը հանդիսանում է ՔՊ նախընտրական ցուցակի 6-րդ համարը։ 2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Սրբուհի Գալյանը հայտարարագրել է 5 անշարժ գույք։ Դրանց թվում են Կոտայքի մարզի Նաիրի համայնքում […]

Ռուսաստանը հայ խոպանչիների համար խնդիրներ է ստեղծել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.  Հայաստանի գործող իշխանությունների հակառուսական պահվածքի վերաբերյալ ռուսական շրջանակների ոչ միայն հռետորաբանությունն է օր-օրի կոշտանում, այլեւ գործնական քայլեր են դրանց հետեւում։ Մեզ պատմեցին, որ հայ տնտեսվարողների նկատմամբ խոչընդոտներ ստեղծելուց բացի, արդեն քանի օր է՝ արգելք է առաջանում Լարսով Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների համար։ Խոսակցական լեզվով ասած՝ խոպանչիներն արդեն մի քանի […]

Իշխանությունը մտադիր է ընտրակաշառք տալու և վերցնելու պատիժն առավել խստացնել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.  Իշխանությունը մտադիր է ընտրակաշառք տալու եւ վերցնելու համար Քրեական օրենսգրքով նախատեսված պատիժն առավել խստացնել, չնայած հիմա էլ թեթեւ չէ։ Գործող նորմերով՝ ընտրակաշառք տալու համար մինչեւ 8 տարի ազատազրկում է նախատեսվում, ըստ նոր առաջարկության՝ այն կփոխարինվի մինչեւ 10 տարի ազատազրկմամբ: Իսկ ընտրակաշառք վերցնելու համար, որի համար նախատեսված էր պատիժ մինչեւ 7 տարի, […]

Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ժամկետները կրկին երկարաձգվել են

16 տարի առաջ մեկնարկած Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի շինարարության ավարտի ժամկետները կրկին երկարաձգվել են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը նշեց, որ Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքները որոշակիորեն դանդաղել են տարածաշրջանային լարվածության պատճառով։ «Ներկայում աշխատանքներն ընթացքի մեջ են։ Հաշվի առնելով Իրանում և առհասարակ Մերձավոր […]

Ուշադրություն. երթևեկության սահմանափակումներ կլինեն Երևանի կենտրոնում՝ մայիսի 15-ին և 16-ին

«Ուսանողների և երիտասարդների օրվա առիթով նախատեսված միջոցառումներով պայմանավորված՝ մայրաքաղաքում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ Մայիսի 15-ին՝ ժամը 22․00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Հանրապետության հրապարակի՝ Նալբանդյան և Աբովյան փողոցների հատվածում (շատրվանների դիմաց), կեսգիշերից սկսած (ժամը 24․00-ից), երթևեկությունը կսահմանափակվի նաև Ամիրյան փողոցում՝ Հանրապետության հրապարակից Ամիրյան-Զաքյան խաչմերուկի հատվածում։ Մայիսի 16-ին՝ ժամը 16․00-ից սկսած, ժամանակավորապես կսահմանափակվի մուտքը դեպի Հանրապետության հրապարակ»։

Հայաստանը ռիսկի է դիմում կորցնելու ԵԱՏՄ-ի շրջանակներում բոլոր արտոնությունները․ ՌԴ ԱԳ նախարար

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանին ներքաշում է իր ուղեծիր, և Երևանը ռիսկի է դիմում կորցնելու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում իր բոլոր արտոնությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, և այդ հարաբերությունները սերտ են, ինչպես դաշնակիցներ։ Բայց միևնույն ժամանակ դրանք բարդ են։ Հաշվի առնելով, թե ինչպես […]

Բնակարաններ՝ Երևանում, հողամասեր՝ Լոռիում, 29,5 մլն դրամ աշխատավարձ․ ինչ է հայտարարագրել Պապիկյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի 4-րդ համար, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը հաշվետու ժամանակաշրջանի իր գույքի և եկամուտների հայտարարագիրը։ Այս մասին 24News-ը տեղեկանում է ԿԸՀ պաշտոնական կայքից։ Սուրեն Պապիկյանը համատեղ սեփականության 3 հողամաս է հայտարարագրել Լոռու մարզում՝ 0․159 հա, 0․657 հա և 0․687 […]

Վաղվանից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից Նորք-Մարաշ տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունը

Ինժեներական նոր ենթակառուցվածքների տեղադրման և ճանապարհի հիմնանորոգման շինարարական աշխատանքների իրականացման նպատակով 2026 թվականի մայիսի 16-ից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից դեպի Նորք-Մարաշ վարչական շրջանի Էմիլ Դիլանյան փողոց և Նորքի 1-ին նրբանցք տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունը: Այս մասին հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանից։

Սևանա լճի ափին կառուցվելիք ճեմուղու երկարությունը 10 կմ-ից դարձել է 2.8 կմ. «Հետք»

Սևանա լճի ափին ճեմուղի կառուցելու պետական ծրագրի փաստաթղթերը անցել են բնապահպանական փորձաքննություն, ստացել են դրական եզրակացություն։ Շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է ճեմուղու ծրագրի ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացությունը, գրում է «Հետքը»։ 2.8 կմ երկարությամբ և 6.5 մետր լայնությամբ ճեմուղին նախատեսվում է կառուցել Սևանա լճի «Հարսնաքար» հանգստյան գոտուց մինչեւ Սևանավանքն ընկած հատվածում(թերակղզի)։ Ճեմուղին անցնելու է թերակղզու հարավային մերձափնյա […]

Օդի ջերմաստիճանը մայիսի 15-16-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով

Երևանում մայիսի 15-ի ցերեկը, 16-20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում մայիսի 15-ի ցերեկը, 16-ին և 19-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 17-18-ին և 20-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 16-ի […]

Գերմանիայում մահացել է ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գարեգին Գաբրիելյանը՝ Գելը

65 տարեկանում մահացել է ՀՀ ոստիկանությանզորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանը՝ առավելհայտնի «Գել» մականունով։ Նա մահացել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում։ Գարեգին Գաբրիելյանը երկար տարիներ եղել է հայկական զինված և իրավապահ համակարգերի առանցքային դեմքերից մեկը՝ անցնելով զինվորական ծառայության տարբեր փուլերով ու ղեկավարելով մի շարք կարևոր ստորաբաժանումներ։ 1979–1983 թվականներին սովորել և ավարտել է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը։ 1989 թվականին Սարատովում անցել է […]

Լավրովը Մոսկվայի և Երևանի հարաբերություններն անվանել է բարդ

Ռուսաստանն ու Հայաստանը ներկայում ունեն մտերիմ, բայց միևնույն ժամանակ բարդ հարաբերություններ՝ հաշվի առնելով Երևանն «իր ենթակայության տակ առնելու» Արևմուտքի փորձերը։ Այս մասին Նյու Դելիում ԲՐԻԿՍ-ի նախարարական հանդիպմանը մասնակցության արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք Հայաստանի հետ հարաբերություններ ունենք, այդ հարաբերությունները մտերիմ են, դաշնակցային, բայց միևնույն ժամանակ բարդ՝ հաշվի առնելով, […]

«Ռոսսելխոզնադզորը» ստուգումներ կանցկացնի մի քանի հայկական ձեռնարկություններում

«Ռոսսելխոզնադզորը», ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ բանակցությունների արդյունքներով, տեսչական ստուգումներ կիրականացնի հայկական որոշ ձեռնարկություններում, հայտնել է գերատեսչությունը։ «Ռոսսելխոզնադզորի» տարածքային վարչության ուժերով ուժեղացվել է ՀՀ-ից ՌԴ տեղափոխվող կարանտինային արտադրանքի բուսասանիտարական հսկողությունը, իսկ 2026 թվականի մայիսի 19-ից նախատեսվում է ներգրավել լրացուցիչ մասնագետներ «Ռոսսելխոզնադզորի» կենտրոնական ապարատից, հայտնում են գերատեսչությունից:

Միջին միջանցքը կմնա թյուրքական աշխարհի համար առաջնահերթություն. Էրդողան

Մեր անմիջական հարևանությամբ ծավալվող ճգնաժամերը կրկին ցույց տվեցին թյուրքական աշխարհի համերաշխության ոգով գործողությունների ռազմավարական կարևորությունը։ Ըստ Թուրքեստանում գործուղված APA-ի թղթակցի, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում։ «Մեր անմիջական հարևանությամբ տեղի ունեցող ճգնաժամերը կրկին ցույց տվեցին թյուրքական աշխարհի ռազմավարական կարևորությունը՝ գործելով համերաշխության ոգով։ Աշխարհաքաղաքական […]

Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ ՌԴ փոխվարչապետ

Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, և Ռուսաստանը ըմբռնումով կմոտենա Երևանի ընտրությունը, ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Իհարկե, ինչպես բազմիցս ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, մենք կհասկանանք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։ Նրանք խոսում են Եվրամիությանը մերձենալու իրենց ցանկության մասին։ Մենք բազմիցս ասել ենք, […]

Պատերազմից գրեթե 6 տարի է անցել, իսկ զոհերի անունները դեռ հրապարակված չեն. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Պատերազմից գրեթե 6 տարի է անցել, իսկ զոհերի անունները դեռ հրապարակված չեն։ Ինչու՞։ Չունի՞ պետությունն իր զոհված զինվորների անունները ճշտելու հնարավորություն։ Իհարկե՝ ունի։ Եվ ուրեմն ինչու՞ չի արվում դա։ Ի՞նչն է թաքցվում։ Զոհերի թի՞վը։ Ապուշ են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե եթե հանկարծ պարզվի, որ 44-օրյա պատերազմում ոչ թե 3900 […]