Սահմանապահ զինծառայողի կյանքից զրկվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Սահմանապահ զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին լրատվամիջոցներին հայտնեցին Քննչական կոմիտեից։ Հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է։ Զինծառայողին անզգուշությամբ […]

Կառավարությունը 2 ամսով արցախցիներին կտրամադրի 40-հազարական դրամ, ընդունել են մեր բոլոր պահանջները, վրանը հանելու ենք. արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Ազատության հրապարակից կհանի վրանը: Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց խորհրդի անդամներից Նժդեհ Իսկանդարյանը: «Երեկ հանդիպում ենք ունեցել փոխվարչապետի գրասենյակի պատասխանատուի հետ, ով փոխանցել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ուղերձը և իրենց դիրքորոշումը: Վաղը տեղի է ունենալու կառավարության նիստ, նրանք ոչ միայն 2 ամսով երկարացնելու են 40 հազարով աջակցությունը, այլ ընդունել են այն […]

«Ապօրինի գույքի մասին» օրենքը՝ որպես ընդդիմադիրների դեմ մահակ

«Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրառումը նպատակ չունի ապահովել պատժի անխուսափելիությունը կամ վերականգնել սոցիալական արդարությունը, Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Սահմանադրական դատարան դիմած Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցիչը՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։ «Ո՛չ, այդպիսի նպատակ չկար։ Օրենքի ներկայիս կիրառումն ունի լրիվ հակառակ նպատակ։ Մի կողմից՝ կարելի է այն դիտարկել որպես նույն երևույթի մաս, երբ […]

Կներեք, բոլորն էլ մարդ են, բոլորի նյարդերն էլ կարող է ինչ-որ պահի տեղի տան ու մի բան էլ ավել ասեն. Ավինյանը՝ Նոր Նորքի թաղապետի hայhnյախառն uպառնալիքների մասին

Գիտեք, ես 3 տարի քաղաքապետարանի տարբեր աշխատանքների վերաբերյալ նմանատիպ ահազանգեր ստանում եմ, և տարբեր ահազանգերի հետքերով գնացել ենք, և մոտավորապես երևի մի 5% դեպքերում իրապես խնդիր է եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով բլոգեր Արթուր Չախոյանի և Նոր Նորքի համայնքապետի միջև տեղի ունեցած վիճաբանությանը, որ ծագել էր այն բանից […]

Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել դատավորի նկատմամբ իրականացված քննչական գործողության վերաբերյալ

Կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 29-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Հակակոռուպցիոն կոմիտեի […]

Մհեր Գրիգորյանը Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 105-րդ նիստին

Ուզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 105-րդ նիստին, որի ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական համագործակցության արդիական հարցերի շուրջ: Այս մասին հայտնում են Կառավարությունից:  

Իվետա Տոնոյանը և Էդուարդ Շարմազանովը միջազգային լսարանին ներկայացրել են Բաքվի բռնшպետական ռեժիմի պատերшզմական հանցագnրծություններն Արցախում

Մոսկվայում ադրբեջանցիների սադրիչ հայտարարություններն արժանի պատասխան են ստացել: Ադրբեջանական պատվիրակությունը Ռուսաստանի իշխող՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության կազմակերպած միջազգային սիմպոզիումը փորձել է վերածել հակահայկական հարթակի, սակայն խայտառակ ձևով ձախողվել է: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը և Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն իրենց ելույթներում պատռել են Ադրբեջանի ֆաշիստական դեմքը և միջազգային լսարանին ներկայացրել Բաքվի բռնապետական […]

ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի դեսպան Կրիստի Նարինենին։ Այս մասին ասված է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։ «Պատիվ է հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի դեսպան Կրիստի Նարինենին և համառոտ կերպով նրան ներկայացնել դիտորդական առաքելության առաջադրանքները, գործունեությունը և վերջին զարգացումները»,-նշված է առաքելության գրառման մեջ։ Գրառման մեջ նաև ընդգծվել է, որ Ֆինլանդիան ԵՄ դիտորդական առաքելության  […]

«Թռած թաղապետ է». Արթուր Չախոյանը և Մեսրոպ Մանուկյանը Նոր Նորքի ղեկավարի դեմ ակցիա իրականացրեցին

«Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգարն Տեր-Մարգարյանը մեզ ուղղված հայհոյանքից և սպառնալքից հետո կապի դուրս չի գալիս, թռած է», — Նոր Նորք վարչական շրջանի վարչական շենքի գլխավոր մուտքի մոտ լրագրողներին ասաց քաղաքական ակտիվիստ Արթուր Չախոյանը։ Նա հիշեցրեց, որ երբ ինքը և Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանն այս իշխանության թալանը բացահայտող տեսանյութ են հրապարակել՝ նշելով, որ մանկապարտեզի վրա […]

Այո՛, ճանապարհների վիճակը գնալով վատթարանում է. Ավինյան

Մենք նախորդ տարի Երևան քաղաքում ճանապարհների միջին նորոգման աշխատանքներ ենք կատարել, խնդրում եմ տարեք և ցույց տվեք դրանց վրա եղած փոսերի մասով խնդիրները, լրագրողների  հետ զրույցում, անդրադառնալով անորակ աշխատանքներին, ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ամեն տարի Երևան քաղաքում, առատ անձրևներով պայմանավորված, տարբեր հատվածներում ասֆալտի վիճակը գնալով վատթարանում է։ Այո՛, ճանապարհների վիճակը գնալով վատթարանում է և […]

Զինվորական պարտադիր ծառայությունից խուսափելու համար 2020-ից 2024 թվականների ընթացքում արական սեռի մինչև 18 տարեկան 8,721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից

Ըստ վերջին 10 տարիների արդյունքների՝ զինվորական պարտադիր ծառայության հրավիրվածների 30-ից 40 տոկոսն է զորակոչվում ծառայության: Այս մասին տեղեկացնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը դարձնել 15 մլն դրամ: Նախագծով պատգամավորը մի շարք […]

Վրաստանը և Հայաստանն ունեն ընդհանուր շահեր, և պետք է մեր հարաբերությունները կառուցել այդ շահերի վրա. Փաշինյանը՝ Կավելաշվիլիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Վրաստանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան և ևս մեկ անգամ շնորհավորել Միխեիլ Կավելաշվիլիին՝ եղբայրական Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: Նիկոլ Փաշինյանը մաղթել է հաջողություններ պատասխանատու պաշտոնում՝ ի բարօրություն եղբայրական Վրաստանի, երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանի: «Դուք գիտեք, […]

Մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը դարձնել 15 մլն դրամ. օրենսդրական նախաձեռնություն

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Պատգամավորն առաջարկում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում, լրացում կատարել «Պետական տուրքի մասին և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում»: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37 տարի: Առաջարկվում է նաև մինչև 18 տարեկան արական սեռի […]

Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին

Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին, սոցցանցում հայտարարել է արտգործնախարար Պետեր Սիյարտոն։ Այս մասին գրում է ria.ru-ն: «Հունգարիայի խորհրդարանը հենց նոր քվեարկեց ՄՔԴ-ից դուրս գալու օգտին: Այս որոշումը կայացնելով մենք հրաժարվում ենք քաղաքականացված ինստիտուտի մաս լինել, որը կորցրել է իր անաչառությունն ու վստահությունը»,- գրել է նա: Հունգարիայի՝ ՄՔԴ-ից դուրս գալու որոշման […]

Բնակարանային գողություններ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններին. դատախազություն

Բնակարանային գողություններ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններին: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից: «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ավստրիայի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բնակարանային գողություններ կատարելու մեջ մեղադրվող Ա.Ս.-ն հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններին»,-ասված է հայտարարության մեջ:

ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին կայուն խաղաղության հասնելու ճանապարհին. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

ԵԱՀԿ-ն ամփոփել է գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի առաջին պաշտոնական այցերը Հայաստան, Վրաստան և Ադրբեջան` վերահաստատելով կազմակերպության հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը: «Այս այցը հնարավորություն տվեց ընդգծելու ԵԱՀԿ-ի հաստատակամ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և մեր աջակցությունն ընթացիկ խնդիրների լուծմանը»,-ասել է Սինիրլիօղլուն: Հայաստանում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հանդիպումներ է ունեցել երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին […]

«Հին Ապարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրական գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «ՀԻՆ ԱՊԱՐԱՆ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, Նաիրի համայնք), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Հայտնում են ՍԱՏՄ-ից: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Կարագ 82,5%» արտադրատեսակի նմուշը՝ «ՄԱՖԱնՄՔ»՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ, ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ […]

Ադրբեջանի ազդանշաններն այնքան էլ խաղաղության մասին չեն. ադրբեջանագետ

Ադրբեջանի ազդանշաններն այնքան էլ խաղաղության մասին չեն: Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: «Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություններն են վերջին երկու օրերի ընթացքում՝ պահեստազորի պատրաստություն, հրետանային մարտական վարժություններ, օդաչուների թռիչքային վարժանքներ և դաշտային դասընթացներ՝ այս ամենը վերջին 2 օրվա ընթացքում: Եկեք ընդունենք, որ ազդանշաններն այնքան էլ խաղաղության մասին չեն»,-գրել է նա:

Թուրք պատմաբան Թաներ Աքչամը Հայաստանում ներկայացրել է «Ցեղասպան պետության ակունքները» գիրքը

Թուրք պատմաբան, հասարակագետ, գիտնական Թաներ Աքչամը ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի հետ կապված այցելել է Հայաստան, և իր ընթերցողին է ներկայացրել հեղինակային «Ցեղասպան պետության ակունքները» գիրքը։ Գրքի շնորհանդեսը կայացել է հենց Հայաստանում։ Գիրքը նվիրված է Հայոց ցեղասպանությանը։ Աքչամը   առաջին թուրք գիտնականներից մեկն է, որ ճանաչում և բացահայտորեն քննարկում է Հայոց ցեղասպանությունը։ Հայոց ցեղասպանության մասին […]

Միջուկային խոշորագույն տերություններ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն դատապարտված են համագործակցելու՝ աշխարհում կայունությունը պահպանելու համար. Մեդվեդև

Միջուկային խոշորագույն տերությունները՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, դատապարտված են համագործակցելու՝ աշխարհում կայունությունը պահպանելու համար, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Երկու խոշոր միջուկային երկրները, ինչպիսիք են Ռուսաստանի Դաշնությունը և ԱՄՆ-ը, դատապարտված են համագործակցության, հակառակ դեպքում աշխարհը իրեն միանգամյան անկայուն կզգա»,- ասել է քաղաքական գործիչը։ Մեդվեդևը նշել է, որ Եվրամիությունը դժվար թե մոտ ապագայում կարողանա […]

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացնում. Hetq.am

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացնում։ Այսօր՝ ապրիլի 29-ին, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ընթանում էր 44-օրյա պատերազմի վերաբերյալ գործերից մեկը, որը նախագահում էր դատավոր Արտուշ Գաբրիելյանը։ Գործով հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը խնդրեց նիստն ընդմիջել 10 րոպեով, քանի որ շատ կարևոր զանգ […]

Դիլիջանում գազա-բենզալցակայանի գործունեություն է դադարեցրել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Տավուշի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց 2ա հասցեում՝ «ԱՐՏ ՊԵՏՐՈԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը: Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում 2025 թվականի մարտի […]

Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդի արտահայտած որոշ մտքեր և դատողություններ խիստ սուբյեկտիվ են և վերագրելի չեն Եկեղեցուն. Մայր Աթոռ

Ի պատասխան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգին ուղղված հարցումների, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը ներկայացրել է հետևյալ պարզաբանումը. «Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ՀՀ վարչապետի այցի առիթով Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի ողջույնի խոսքում տեղ գտածարտահայտություններն առաջ են բերել տարընկալումներ մեր հասարակության տարբեր հատվածների մոտ, ցավոք, նաև պատճառ դարձել քաղաքական շահարկումների, […]

Գյումրիում 5 մեքենա է բախվել. վարորդներից 1-ի կյանքը փրկել չի հաջողվել, տnւժածներից 3-ը փրկարարներ են

Այսօր Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժել և հոսպիտալացվել է 5 քաղաքացի: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Վիրավորներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, որից մեկը երեխա է՝ բազմակի կոտրվածքներով: Ցավոք,1-ի կյանքը փրկել չի հաջողվել: Ավելի վաղ ՆԳՆ-ից հայտնել էին, որ ապրիլի 29-ին՝ ժամը 10։13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն  է ստացվել, […]

ՌԴ-ն պատրաստ է բանակցել առանց որևէ նախապայմանի, բայց Կիևից պատասխան չկա. Կրեմլ

Ռուսաստանը բազմիցս կոչ է արել բանակցություններ սկսել առանց նախապայմանների, սակայն Կիևից մինչ օրս ոչ մի արձագանք չի եղել: Այս մասին, kp.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինը բազմիցս ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է սկսել բանակցային գործընթացը առանց որևէ նախապայմանի։ Մենք մինչ օրս պատասխան չենք լսել Կիևի ռեժիմից», — ասել է […]

Բացահայտել է շինանյութի շուկայում շուրջ 4 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք. ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը հարկերից խուսափելու փորձերի  և ստվերային տնտեսության դեմ: Այս անգամ   լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել շինանյութի ոլորտում գործունեություն ծավալող խոշոր հարկ վճարողի մոտ: Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 1 բաժին ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ տվյալ ընկերությունը մշտապես իրականացնում է շինանյութի մանրամեծածախ վաճառք և  հաճախ չի տրամադրում […]

Բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին Հայաստանն ու Վրաստանը շարունակում են խորացնել քաղաքական և տնտեսական սերտ կապերը. Կավելաշվիլի

Հայաստանի և Վրաստանի նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Միխեիլ Կավելաշվիլին հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Կավելաշվիլին ընդգծել է, որ աշխարհում բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին Հայաստանն ու Վրաստանը շարունակում են խորացնել քաղաքական և տնտեսական սերտ կապերը: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը: «Անցյալ տարի ձևակերպել ենք ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, որը ճանապարհ է բացում բոլոր ոլորտներում […]

Լոռիում մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացած

Երեկ՝ ապրիլի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի տանը երեխայի դի կա: Նշված տանը քրեական ոստիկանները հայտնաբերել են 4 ամսականա Մայքլ Ֆ.-ի դին: Դեպքի փաստով […]

Հռիփսիմե Խուրշուդյանն այսուհետ նաև մրցավարական գործունեություն կծավալի

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն այսուհետ նաև մրցավարական գործունեություն կծավալի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Խուրշուդյանը: «Մրցավար աշխատելու գաղափարը վաղուց ունեի, դեռևս այն ժամանակ, երբ գործող մարզիկ էի: Հայաստանի առաջնությունում, երբ ընթանում էր պատանիների կամ երիտասարդների մրցաշարը, ինքս էի ուզում մրցավար լինել: Եվ հիմա էլ այսպես է ստացվում` սպորտից […]