Միջուկային խոշորագույն տերություններ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն դատապարտված են համագործակցելու՝ աշխարհում կայունությունը պահպանելու համար. Մեդվեդև

Միջուկային խոշորագույն տերությունները՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, դատապարտված են համագործակցելու՝ աշխարհում կայունությունը պահպանելու համար, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Երկու խոշոր միջուկային երկրները, ինչպիսիք են Ռուսաստանի Դաշնությունը և ԱՄՆ-ը, դատապարտված են համագործակցության, հակառակ դեպքում աշխարհը իրեն միանգամյան անկայուն կզգա»,- ասել է քաղաքական գործիչը։

Մեդվեդևը նշել է, որ Եվրամիությունը դժվար թե մոտ ապագայում կարողանա ինքնուրույն գոյություն ունենալ միջազգային ասպարեզում։

«Հենց այդ պատճառով էլ մեր երկիրն այժմ շփվում է Միացյալ Նահանգների և մեր մյուս հիմնական գործընկերների հետ։ Թեև սա շատ բարդ փոխազդեցություն է, ես դա գիտեմ անմիջականորեն, բայց պետք է շփվել նրանց հետ, այլ ոչ թե վախեցած արբանյակների հետ, որոնք գլոբալ մասշտաբով ոչինչ չեն որոշում, բայց ամեն տեսակ զզվելի բաներ են անում»,- նկատել է ՌԴ ԱԽ փոխնախագահը։

Նա պարզաբանել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ներկայումս աշխատում են երկկողմ երկխոսությունը պրագմատիկ մակարդակի հասցնելու ուղղությամբ՝ հաշվի առնելով իրական հանգամանքները, շահերն ու հնարավորությունները։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն