ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի դեսպան Կրիստի Նարինենին։ Այս մասին ասված է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։

«Պատիվ է հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի դեսպան Կրիստի Նարինենին և համառոտ կերպով նրան ներկայացնել դիտորդական առաքելության առաջադրանքները, գործունեությունը և վերջին զարգացումները»,-նշված է առաքելության գրառման մեջ։

Գրառման մեջ նաև ընդգծվել է, որ Ֆինլանդիան ԵՄ դիտորդական առաքելության  մասնակից է՝ Հայաստան գործուղված 7 ֆին փորձագետներով։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն