Ադրբեջանում օրակարգ է բերվել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանից հեռացնելու հարցը. Աբրահամյան

Հայ գերիների/ռազմագերիների Բաքվում իրականացվող «դատավարության», նրանց նկատմամբ հոգեբանական ու ֆիզիկական բռնության և դրանց մեծ սպառնալիքների ֆոնին, Ադրբեջանում օրակարգ է բերվել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանից հեռացնելու հարցը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

 

«Ինչպես տարբեր ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների կամ լրատվամիջոցների դեպքում եղավ, նախ երկրի ներսում նրանց նկատմամբ քարոզչական գրոհ է սկսվում, ապա մեղադրանքներ հնչեցվում լրտեսական գործունեության կամ մեկ այլ դրվագով:

 

Ավտորիտարիզմից աստիճանաբար տոտալիտարիզմ շարժվող Ադրբեջանի վրա որևէ լուրջ միջազգայի ճնշում չկա:

 

Մի օր լրատվամիջոց է փակվում, մի օր ազատ խոսք հնչեցնելու համար մարդիկ են կալանավորվում, դեռ չեմ խոսում այն մասին, որ Ադրբեջանը հետևողականորեն շարքից հանում է բոլոր այն ԶԼՄ-ներին, կազմակերպություններին, որոնք ինչ-որ ձևով կարող են արձանագրել երկրում ժողովրդավարության սրընթաց անկումն ու բռնությունների աճը:

 

Մեր տեսանկյունից խնդիրն առավել բարդ է, որովհետև Կարմիր Խաչի միջոցով է տեղի ունենում Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների հետ տարաբնույթ կապերը, շփումները:

 

Դեռ չեմ ասում, որ տեսողական կապն ու արտաքին զննումների քիչ թե շատ օբյեկտիվ պատկերն այդ կոմիտեի միջոցով է ստացվում»,-գրել է նա։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն