Հայկական պետական շահերը ՔՊ-ականները զոհաբերում են հանուն Ադրբեջանի

Այսօր տեղի է ունենում լուրջ դավաճանություն մեր երկրի ղեկավարության կողմից։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ»

շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

 

Հայկական պետական շահերը ՔՊ-ականները զոհաբերում են հանուն Ադրբեջանի։ Թուրք-ադրբեջանական շահերի լոբբիստները՝ՔՊ-ականները սկսած 2018թ․-ից ամեն ինչ անում են թուրքական ազդեցությունը ՀՀ-ում մեծացնելու և ռուսական ազդեցության նվազման համար։

 

Փաշինյանն ու թիմն որդեգրել են հակառուսական արտաքին քաղաքականություն՝խզել են կապերը ՀԱՊԿ-ի հետ, Արևմուտքին են բերել ՀՀ ու մեծացրել են թուրքական ազդեցությունը Հարավային Կովկասում։

 

Հայոց բանակի ու մարտական գեներալների դեմ՝ բանակում չծառայած ՔՊ-ականները սև փիառ էին իրականացնում, հասարակության մեջ խորացնում էին հայաստանցի և ղարաբաղցի կեղծ տարանջատումը, որպեսզի ապագայում ավելի դյուրին կերպով Արցախը հանձնեն Ալիևին։

 

Արտաքին պարտքը հասել է 13 միլիարդ դոլարի՝դա տնտեսական դիվերսիա է հայոց պետականության դեմ, քանի որ ՀՀ չի կարողանալու սպասարկել այդ արտաքին պարտքն ու ՔՊ-ի իշխանության մնալու դեպքում ճանաչվելու է սնանկ պետություն։

 

Թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր հակահայ պահանջները՝Արցախի հանձնում, Հայոց ցեղասպանության մոռացություն՝փաշինյանական կլանը հնազանդ կատարում է։

 

ՀՀ քաղաքացիները պետք է ոտքի կանգեն՝հայոց պետականության փրկության համար մնացել են ամիսներ։

 

Եթե 2026թ․-ին Փաշինյանն ու թիմը կեղծիքներով, վարչական լծակներով և տարբեր հակառուսական ուժերի հետ կոալիցիայով կարողացան մնան իշխանության, ապա Հայաստանը վերածվելու է թուրքական վիլայեթի և հակառուսական պլացդարմի։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն