Այսօր Հայաստանի օրենքներն օգտագործվում են մի հոգու աթոռ պահելու համար։ Շատերի վրա քրեական գործեր են հարուցվում, որոնք նկարած գործեր են։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ »շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։
Ոստիկանությունը վերածվել է Փաշինյանի անձնական թիկնազորի։ Փաշինյանն ու ՔՊ-ն ընդդիմադիրների, իրենց թրքամետ քաղաքականությունն ու Արցախի հանձնումը քննադատողների դեմ շինծու քրեական գործեր են հարուցում՝ոստիկանությունը վերածվել է իշխանական մտրակի։
Ուժային համակարգը հանցավորության և թմրամոլության դեմ պայքարելու փոխարեն սկսել է Փաշինյանին քննադատողներին լռեցնելու գործընթացը՝դատարանների և դատախազության միջոցով։ Փաշինյանի և ՔՊ-ի օրոք ՀՀ-ն հանցավորության ցուցանիշներով նմանվում է Սիցիլիայի, իսկ թմրամիջոցների շրջանառության և վաճառքի թվերով՝Կոլումբիայի։
Ոստիկանությունը բազմաթիվ անգամ ընդդիմադիր ցույցեր է ցրել, ուժ կիրառել ՀՀ քաղաքացիների նկատմամբ՝Փաշինյանի իշխանությունն ու աթոռը պահելու համար։
Արևմուտքը լռում է և ՀՀ-ն համարում է ժողովրդավարության բաստիոն, քանի դեռ փաշինյանական կլանը սպասարկում է թրքամետ և հակառուսական օրակարգ։
Եթե նախկինում ոստիկանությունն ուժ կիրառեր ցուցարարների հանդեպ, ապա եվրոպական, արևմտյան բոլոր դեսպանատները կոշտ քննադատության կենթարկեին օրվա իշխանություններին։
Փաշինյանն ու թիմն ունեն զրոյական վարկանիշ երկրի ներսում՝հայ ազգն ատում է նրանց, սակայն նրանք մնում են իշխանության, քանի դեռ սպասարկում են արևմտյան, թուրք-ադրբեջանական շահեր՝հենվելով ուժային բլոկի լոյալության վրա։
Սեդա Գևորգյան


































