«Լավագույն ֆիլմ». Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը «Օսկար» մրցանակի է արժանացել 5 անվանակարգում

«Լավագույն ֆիլմ». Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը «Օսկար» մրցանակի է արժանացել 5 անվանակարգումԺամանց

97-րդ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի ու Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը 5 «Օսկար»-ի է արժանացել։

 

«Լավագույն դերասանուհի» է ճանաչվել Մայքի Մեդիսոնը՝ «Անորա» ֆիլմի համար։

 

«Լավագույն ռեժիսոր» նոմինացիայում հաղթող է ճանաչվել Շոն Բեյքերն՝ իր «Անորա» ֆիլմով։

 

Ֆիլմը հաղթել է «Լավագույն ֆիլմ», «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում։

 

«Լավագույն դերասան» է ճանաչվել Էդրիեն Բրոդին՝ «Բրուտալիստը» ֆիլմի համար։

 

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն