ԱՄՆ-ն առաջիկա շաբաթների ընթացքում փորձագիտական խումբ է ուղարկելու Հայաստան

ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության փաստաթղթի շրջանակներում, որը ստորագրվել էր դեռևս Բայդենի վարչակազմի հետ, կար դրույթ այն մասին, որ «ԱՄՆ-ն առաջիկա շաբաթների ընթացքում փորձագիտական խումբ է ուղարկելու Հայաստան՝ սահմանային անվտանգության հարցերով օգնելու համար»։ Չնայած այս ձևակերպմանը, ամերիկյան ոչ մի խումբ դեռևս չի ժամանել Հայաստան:

 

Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է՝ համաձայնության չեք գալիս այդ հարցում, ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը նշեց, որ բոլոր հարցերով համաձայնություն կա, և գործընթացն իր հոնով անցնում է:

 

Նրա խոսքով, ամերիկյան խմբի Հայաստան գալու ուշացման պատճառը պայմանավորված է ադմինիստրացիայի փոփոխությամբ:

 

«Մի ամբողջ ադմինիստրացիա է փոփոխվել»,- նշեց նա:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն