Փաշինյանը Հայաստանից կերտում է երկրորդ Ուկրաինա և հակառուսական պլացդարմ

Հայաստանն արդեն 7 տարի է հայտնվել է Ուկրաինայի կարգավիճակում։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

 

Նիկոլ Փաշինյանը Հայաստանից կերտում է երկրորդ Ուկրաինա և հակառուսական պլացդարմ՝դրանից բխող կործանարար, աղետալի հետևանքներով ՀՀ-ի ու հայ ազգի համար։ Աշխարհը տեսավ, թե ինչ եղավ Ուկրաինայի հետ, երբ Արևմուտքը, ՆԱՏՕ-ն այդ երկիրը վերածեցին հակառուսական խրամատի՝Ուկրաինան վերածվել է տնտեսական, դեմոգրաֆիկ, ռազմաքաղաքական իմաստով failed state-ի և ԱՄՆ-ՌԴ բանակցությունների ընթացքում է որոշվելու այդ երկրի ապագան։

 

Հայաստանը ՔՊ-ի օրոք Հարավային Կովկասում վերածվում է երկրորդ Ուկրաինայի՝հակառուսական ճակատի՝դրանից բխող բոլոր աղետալի տնտեսական և ռազմաքաղաքական հետևանքներով։

 

Փաշինյանը տեսնում է, նրա հակառուսականությունն այլևս Սպիտակ տանն ակտուալ չէ և գնորդ չունի։ Նրան մնում է կամ հրաժարական տալ՝կամ գտնել նոր՝եվրոպական տանիք, ինչպես դա անում է Վլադիմիր Զելենսկին՝Լոնդոնի ու Փարիզի վրա քաղաքական խաղադրույք կատարելով։

 

ՀՀ քաղաքացիները պետք է հասկանան՝Փաշինյանը հանուն սեփական աթոռի ու հարստության, հանուն 2026թ․-ի վերարտադրության պատրաստ է դառնալ եվրոպական պլացդարմ ընդդեմ ՌԴ-ի ու Իրանի կամ բրիտանական խրամատ ընդդեմ ՌԴ-ի գեոպոլիտիկ շահեր։

 

Հայոց պետականությունը ՔՊ-ի համար ոչ մի արժեք չունի՝նրանք Հայաստանը դիտարկում են, որպես հարստանալու վայր և ապագայում իրենց ընտանիքներով փախչելու են Արևմուտք՝միլիարդները վայելելու։

 

ՀՀ ազգային, հայրենասեր ուժերը պետք է ստեղծեն միասնական հակափաշինյանական ճակատ՝ՔՊ-ի հեռացումը համարելով գերնպատակ։

 

ՀՀ քաղաքացիներն իրենց անտարբերությամբ և պասիվությամբ նպաստում են փաշինյանական կլանի դիրքերի ամրապնդմանը, ինչն անթույլատրելի է։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն