Անձնապես ես «Ոսկե գնդակ»-ը կտայի Հենրիխ Մխիթարյանին․ «Ինտեր»-ի նախկին ֆուտբոլիստ

Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Բենուա Կոեն, ով փայլել է «Ինտերի», ՊՍԺ-ի և «Տորինոյի» կազմում, Չեմպիոնների լիգայի եզրափակչի նախաշեմին առանձնացրել է Հենրիխ Մխիթարյանի բացառիկ տաղանդը:

Խոսելով «Ոսկե գնդակի» հավանական թեկնածուների մասին՝ Կոեն բարձր է գնահատել հայ կիսապաշտպանի խաղը՝ ընդգծելով նրա անգնահատելի ներդրումը «Ինտերի» հաջողություններում:

— «Ինտերում» կամ ՊՍԺ-ում կա՞ խաղացող, ով կարող է շահել «Ոսկե գնդակը»։

— Եթե «Ինտերը» հաղթի եզրափակչում, Լաուտարո Մարտինեսը կարող է լուրջ թեկնածու դառնալ։ Բայց անձնապես ես «Ոսկե գնդակը» կտայի Հենրիխ Մխիթարյանին։ Հայ ֆուտբոլիստը ֆենոմենալ է. նա բերում է աներևակայելի որակ, խաղի ընթերցում և տեսլական։ Պարզապես անհավանական է։ Ինչ վերաբերում է ՊՍԺ-ին, ապա, թեև Դեմբելեն «Ոսկե գնդակի» հավակնորդ չէ, նա այս տարի ցույց տվեց իր իրական մակարդակը։ Տարիներ շարունակ սպասում էինք նրա այս խաղին,- Կոեի խոսքն է մեջբերում Tutto Sport-ը։

Արցախի 44-օրյա պատերազմը պլանավորված պատերազմ էր, ելքերը բոլորը գիտեին. Արսեն Վարդանյան

Երբ բանակը մտնում է քաղաքականության մեջ, բանակը քայքայվում է, զորքը` մաշվում. Սմբատ Մաթևոսյան

Մենք հզորացնելու ենք մեր բանակը, և նորից ազատագրելու ենք մեր բռնազավթված Արցախը. Ալբերտ Բազեյան