ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 10-ին՝ ժամը 09:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարար

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցներտ, այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Նա նշել է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է մարտին։ Այս պահին Ադրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի։ Դա «տարածքային պահանջներից հրաժարվելն է և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը»,-ասել է ԱԳ նախարարը՝ հավելելով, որ […]

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Այսօր, մայիսի 10-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից: Այս մասին հայտնում է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ Հիրշեցնենք, որ մայիսի 6-ին Լևոն Տեր-Պետրոսյանը պլանային վիրահատության էր ենթարկվել «Աստղիկ» բժշկական կենտրոնում:

Հայաստանն անկախության պատմության մեջ առաջին մեդալ է նվաճել կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում

Գոռ Ներսիսյանը դարձել է Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բրոնզե մեդալակիր։ Այս մասին հայտնում են Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիայից։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող կարատեի Եվրոպայի առաջնության տղամարդկանց մինչև 84 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար պայքարում Գոռ Ներսիսյանը մրցեց Սլովակիան ներկայացնող Սիմոն Սեկերի հետ ու առավելության հասավ 5:2 հաշվով: Գոռ Ներսիսյանը տղամարդկանց կումիտեի -84 […]

Անձնապես ես «Ոսկե գնդակ»-ը կտայի Հենրիխ Մխիթարյանին․ «Ինտեր»-ի նախկին ֆուտբոլիստ

Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Բենուա Կոեն, ով փայլել է «Ինտերի», ՊՍԺ-ի և «Տորինոյի» կազմում, Չեմպիոնների լիգայի եզրափակչի նախաշեմին առանձնացրել է Հենրիխ Մխիթարյանի բացառիկ տաղանդը: Խոսելով «Ոսկե գնդակի» հավանական թեկնածուների մասին՝ Կոեն բարձր է գնահատել հայ կիսապաշտպանի խաղը՝ ընդգծելով նրա անգնահատելի ներդրումը «Ինտերի» հաջողություններում: — «Ինտերում» կամ ՊՍԺ-ում կա՞ խաղացող, ով կարող է շահել «Ոսկե գնդակը»։ — […]

Սարալանջի փողոցի սկզբնամասում քաղաքացուն օգնության են հասել փրկարարները

Ապրիլի 10-ին, ժամը 08:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի նախկին Երիտասարդական պալատին հարակից ժայռոտ հատվածում ընկած քաղաքացի կա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, ընկած է եղել քաղաքացի։ Փրկարարները քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են […]

Միջազգային հանրությունը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին ազատ արձակելու ուղղությամբ․ Մանե Թանդիլյան

2020թ.-ից Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը մոտ երկու շաբաթ է հացադուլ է անում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը: «Սա մեր հայրենակիցների կողմից հերթական ծայրահեղ քայլն է՝ ցույց տալու Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքը իրենց նկատմամբ։ Միջազգային հանրությունը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին ազատ արձակելու ուղղությամբ։ Առաջիկա […]

Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին կրակել է Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Մայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Տուժածներ չկան:  Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։