Հայաստանն անկախության պատմության մեջ առաջին մեդալ է նվաճել կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում

Գոռ Ներսիսյանը դարձել է Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բրոնզե մեդալակիր։

Այս մասին հայտնում են Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիայից։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող կարատեի Եվրոպայի առաջնության տղամարդկանց մինչև 84 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար պայքարում Գոռ Ներսիսյանը մրցեց Սլովակիան ներկայացնող Սիմոն Սեկերի հետ ու առավելության հասավ 5:2 հաշվով:

Գոռ Ներսիսյանը տղամարդկանց կումիտեի -84 կգ քաշային կարգում նվաճեց Հայաստանի առաջին եվրոպական մեդալը։

Արցախի 44-օրյա պատերազմը պլանավորված պատերազմ էր, ելքերը բոլորը գիտեին. Արսեն Վարդանյան

Երբ բանակը մտնում է քաղաքականության մեջ, բանակը քայքայվում է, զորքը` մաշվում. Սմբատ Մաթևոսյան

Մենք հզորացնելու ենք մեր բանակը, և նորից ազատագրելու ենք մեր բռնազավթված Արցախը. Ալբերտ Բազեյան