Համերկրացուն կյանքից զրկած 23-ամյա երիտասարդը կալանավորվել է

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները մայիսի 8-ին՝ ժամը 20.05-ին, օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ռուբինյանց փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ երկու օտարերկրացիների վեճն ավարտվել է դանակահարությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Րոպեներ անց ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնից է հաղորդում ստացվել. կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Պարույր Սևակի և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում դանակահարություն է տեղի ունեցել, մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց:

Քանաքեռ-Զեյթունի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումերի արդյունքում Ռուբինյանց-Պարույր Սևակի փողոցների խաչմերուկում հայտնաբերվել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 23-ամյա օտարերկրացի մի երիտասարդ: Նա հայտնել է, որ ինքն է դանակահարել 22-ամյա համերկրացուն:

23-ամյա օտարերկրացին կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ: 23-ամյա երիտասարդը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Ժամը 22.40-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության տեղափոխված 22-ամյա Վիջեյ Կ.-ն մահացել է:
Կատարվում է նախաքննություն:

Քրոջս կյանքին վտանգ է սպառնում. Գերմանիայից վերադառնում եմ Հայաստան. Լիլիթ Աղեկյանի քույր

Քոչարյան ընտանիքից պահանջում ենք՝ 22 անշարժ գույք, ավելի քան 3 մլն դոլար, 1,4 մլն $ ավանդ և այլն

Արցախի 44-օրյա պատերազմը պլանավորված պատերազմ էր, ելքերը բոլորը գիտեին. Արսեն Վարդանյան