Լոռիում էլեկտրալարերը պոկվել ու ընկել են, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է

Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:50-ի սահմաններում Արջուտ գյուղում բարձրավոլտ էլեկտրասյան էլեկտրալարերը պոկվել ու ընկել են, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է:

Մահացածը տղամարդ է, ով հովիվ  է, այդ մասին նշում էին դեպքի վայրում հավաքված քաղաքացիները:

Հովիվն այդ հատվածում խոշոր եղջերավոր անասուններ արածեցնելիս է եղել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է էլեկտրահարվելու հետևանքով:

Սատկել են նաև մի քանի խոշոր եղջերավոր անասուններ:

Դեպքի փաստով ոստիկանության Գուգարքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի և տեղակալի գլխավորությամբ:

Քրոջս կյանքին վտանգ է սպառնում. Գերմանիայից վերադառնում եմ Հայաստան. Լիլիթ Աղեկյանի քույր

Քոչարյան ընտանիքից պահանջում ենք՝ 22 անշարժ գույք, ավելի քան 3 մլն դոլար, 1,4 մլն $ ավանդ և այլն

Արցախի 44-օրյա պատերազմը պլանավորված պատերազմ էր, ելքերը բոլորը գիտեին. Արսեն Վարդանյան